Հասարակական18:03, 24 Ապրիլ 2013
Թուրք պրոֆեսոր. «Ի՞նչ կլինի, եթե Թուրքիան ընդունի Հայոց ցեղասպանությունը»
Թուրքական «Թայմթուրք» էլեկտրոնային լրատվականը հրապարակել է Թուրքական Օսմանգազի համալսարանի դոկտոր պրոֆեսոր Ջենափ Չաքմաքի «Ի՞նչ կլինի, եթե Թուրքիան ընդունի Հայոց ցեղասպանությունը» վերնագրով հոդվածը:
Հեղինակը առաջընթաց է համարել այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանության հարցը արդեն Թուրքիայում նույնպես սկսել է քննարկվել` ասելով. « Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած դեպքերի ցեղասպանություն լինել-չլինելու հարցը արդեն Թուրքիայում նույնպես սկսել է քննարկվել: Անշուշտ այդ հանգամանքը արդեն առաջընթաց է: Եթե մի կողմի համար սա ազգային խնդիր է, ապա մյուս կողմի համար պատմության հետ առերեսվելու և անցյալի կեղտոտ ժառանգությունը մաքրելու խնդիր է: Այս հարցին այդչափ սուր մոտեցում ցուցաբերելու կարիք չկա: Կասկած չկա, որ այդ ընթացքում մարդիկ են կոտորվել, և մի որոշ մասն էլ ճարահատյալ կրոնափոխ են եղել ու նոր ինքնություն ձեռք բերել` կյանքից չզրկվելու համար: Սրանք մարդկային տեսանկյունից անառարկելի փաստեր են: Նույնիսկ այս դեպքերը ցեղասպանություն կարելի է անվանել: Ցեղասպանության տեսությունը յուրացրած մարդիկ ամենաքիչը պահանջում են, որ Թուրքիան ներողություն խնդրի: Այս քայլը մարդկայնորեն շատ տրամաբանկան է թվում, սակայն եթե անհատների համար այս քայլը տրամաբանական է, ապա պետության համար` ոչ»:
Այնուհետև հեղինակը փորձում է հիմնավորել, թե ինչու Թուրքիան չպետք է ներողություն խնդրի Հայաստանից. «Եթե նույնիսկ Թուրքիան զուտ մարդկայնորեն ներողություն խնդրի Հայաստանից, ապա դա նշանկում է, որ Թուրքիան պետք է ընդունի ցեղասպանության իրողությունը: Իսկ Հայոց ցեղասպանությունն ընդունելով` Թուրքիան ակամայից դառնում է դրա պատասխանատուն: Թուրքիան, որպես պետություն, հանդիսանալով Հայոց ցեղասպանության պատասխանատու, առնվազն պետք է մեծ քանակությամբ փոխհատուցում վճարի: Որպես Հայոց ցեղասպանության պատասխանատու երկիր` Թուրքիային կարող է առաջադրվել 3 հիմնական պահանջ` ճանաչել և ներողություն խնդրել, փոխհատուցում վճարել և հողեր տալ»:
Այնուհետև հեղինակն անդրադառնալով հողային պահանջին նշում է, որ չնայած Հայաստանը չի ճանաչել Թուրքիայի ներկայիս սահմանները, սակայն դրա մասին բացահայտ հայտարարությամբ էլ հանդես չի եկել: Այդ պատճառով նա քիչ հավանական է համարել հողային պահանջների իրատեսական լինելը: Փոխարենը նա ավելի մեծ հավանականություն է տվել փոխհատուցման հարցին:
Վերջում հոդվածագիրը` գալով այն եզրակացությանը, որ պետության կողմից ներողություն խնդրելն անխուսափելիորեն կծնի իրավական հետևանքներ, ներողություն խնդրողներին կոչ է անում պետությունից նույնպիսի դիրքորոշման չսպասել` ասելով . «Բոլոր ցանկացողները կարող են ներողություն խնդրել, սակայն պետական որևէ բարձրաստիճան պաշտոնյայի նմանատիպ հայտարարությունը կարող է պետությանը պատասխանատու դարձնող մի գործընթացի սկիզբ դնել»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |