Հասարակական12:55, 24 Ապրիլ 2013
Թուրքական անդրադարձներ Հայոց ցեղասպանության հարցին
Թուրքական «ինտերնետհաբեր» Էլեկտրոնային լրատվականը անդրադարձ է կատարել հայոց ցեղասպանության թեմային ներկայացնելով տարբեր տեսակետներ վերոնշյալ հարցում: Թերթը նշում է, որ այս պահին Թուրքիայում ամենաշատ ուշադրության կենտրոնում գտնվող խնդիրը քրդերի հետ հաշտեցման բանակցությունների հարցն է,սակայն բոլորին հետաքրքրում է, թե արդյոք քրդական հարցի կարգավորումից հետո Թուրքիան Հայաստանի հետ բանակցություններ կսկսի ցեղասպանության հարցի շուրջ:այնուհետև ավելացնում է, որ այդ հետաքրքրությունն ավելի է աճում այն հանգամանքով պայմանավորված, որ Հայոց ցեղասպանության 100 ամյակին մնացել է ընդամենը 2 տարի և հայկական սփյուռքը ամբողջ աշխարհում վճռական գործողություններ է սկսում այդ առիթով:
Թուրքիայի տնտեսական և սոցիալական ուսումնասիրություններ հիմնադրամի շրջանակներում Հայաստանի մասին կատարած ուսումնասիրություններվ հայտնի Այբարս Գյորգուլուն էլ իր հայտարարության մեջ ուշադրություն է հրավիրել ցեղասպանության 100 ամյակի առթիվ հայկական սփյուռքի նախապատրաստական լայնածավալ աշխատանքների վրա:
Թուրք-հայկական գործարար կապերի զարգացման խորհրդի նախագահի տեղակալ Նոյան Սոյաքն էլ ասել է, որ լեբբիների վրա այդքան գումարներ ծախսելու փոխարեն այս հարցը պետք է լուծել միայն երկխոսության ճանապարհով: իսկ երկխոսությունը պետք է սկսել, որքան հնարավոր է ավելի շուտ: Սոյաքի կարծիքով այս հարցում պետք է երկկողմանի զիջումներ կատարվեն:Նա առաև է քաշել այն տեսակետը, որ Թուրքիան կարող է ընունել այդ դեպքերը դրանք որակելով ոչ թե որպես ցեղասպանության, այլ «Մեծ ողբերգություն», նշելով որ հայաստանում ևս այդպիսի անվանում է օգտագործվում (Մեծ Եղեռն): Սակայն այս բոլոր գործընթացները սկսելու համար նա կարևոր է համարել նախևառաջ երկկողմանի վստահության մթնոլորտի ստեղծումը, շեշտելով, որ առանց դրա ոչ մի արդյունք չի կարող լինել:
Դոկտոր պրոֆեսոր Մենսու Աքգյունն էլ, որ այսքան տարիներ վախենալով ցեղասպանություն բառի կիրառումից, միշտ «ցեղասպանություն» բառից առաջ «իբր» բառն են կիրառել ու այդպիսով ժխտելով այդ իրողությունը, խուսափել են այդ թեման քննարկել: Նա նշելէ նաև, որ առայժմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանալին շարունակում է մնալ 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչել, չճանաչելու հարցը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |