Հասարակական11:49, 24 Ապրիլ 2013
Թուրքական դատարանում նիստին մեղադրյալները սև հանդերձանքով են ներկայացել` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
Ստամբուլի ծանր հանցագործությունների
15-րդ դատարանում KCK-ի գործով
այսօրվա դատական նիստին մեղադրյալների
մեծ մասը դատարան է ներկայացել սև հանդերձանքով: Նշենք, որ KCK-ն «Քուրդիստանի
համայնքների
միություն»-ն է, որը համարվում է
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) քաղաքացիական
կառույցը:
Ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի` սևազգեստ մեղադրյալներից մեկը` Էրթուշ
Բոզքուրդ, ասել է, որ իրենց հանդերձանքը կապված է Հայոց ցեղասպանության տարելիցի
հետ:
«Այսօր ապրիլի 24-ն է: Հայկական ջարդերի
տարելիցը: Մենք կիսում ենք նրանց ցավը»,-ասել է նա:
Նշենք, որ «Քուրդիստանի
համայնքների
միությունը» (Koma Civakên Kurdistan) հիմնադրվել է 2005 թվականին «ՔԲԿ»-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կարգադրությամբ: Թուրքիայում արգելված կազմակերպությունների շարքում է:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |