Ցեղասպանություն12:37, 24 Ապրիլ 2013
Քրդական կուսակցությունը Թուրքիայի կոչ է արել ներողություն խնդրել հայ ժողովրդից

Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են քրդական
«Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության» (ԽԺԿ-BDP) տարածած հաղորդագրության մասին, որը
վերաբերում է Հայոց ցեղասպանությանը: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
«1915 թվականի ապրիլի 24-ին հայ ժողովրդի տեղահանությամբ սկսվեց մարդկության պատմության ամենամեծ ցեղասպանություններից մեկը: Թուրքիան պետք է կարողանա իր պատմության հետ առերեսվել, սեփական անցյալի հետ հաշվետու լինել: Նոր դժբախտությունները կանխելու հույսով մենք կոչ ենք անում ներողություն խնդրել հայ ժողովրդից ներողություն: Խոնարհվում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջև»:
Նույն կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Իդրիս Բալուքենն իր կուսակիցներ ստորագրություններով գրավոր առաջարկ է ներկայացրել Թուրքիայի ազգային մեծ ժողով (ԹԱՄԺ-TBMM): Թուրքիայի օրենսդիր մարմնին առաջարկվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրականացված հայերի տեղահանության և դրանից հետո տեղի ունեցած դժբախտ իրադարձություններն ուսումանսիրելու նպատակով խորհրդարանական հանձնաժողով կազմել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որպես այլընտրանքային ուղիներ դիտարկվել են Հունաստանի և Բուլղարիայի օդային տարածքները:
Հարձակումն կատարած անձը ձերբակալվել է: Դեպքի հանգամանքները պարզվում են:
Թուրքական մամուլում որպես պատճառ նշվում է իրանական նավթի ներկրումը:
JINSA-ի զեկույցում ընդգծվել է, որ Թուրքիան կործանիչների ձեռքբերման տեսանկյունից վստահելի չէ:
Նշվում է, որ աշխատանքներ են տարվում Թուրքիայից դեպի Հալեպ և Իդլիբ էլեկտրաէներգիա և գազ փոխադրելու 2 նոր գծի վրա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |