Հասարակական13:32, 25 Ապրիլ 2013
Ինչո°ւ է պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչը թաքցրել իր հայ լինելը
Աշխարհի լավագույն 7 լուսանկարիչներից մեկը համարվող ստամբուլահայ
Արա Գյուլերը հարցազրույց է տվել
«Հաբերթուրքի» լրագրողին: Հարցազրույցի
ընթացքում Արա Գյուլերը պատմել է իր կարերիայի ընթացքում եղած ուշագրավ դեպքերի և ունեցած
ձեռքբերումների մասին:
«10 տարի շարունակ ներկա եմ գտնվել Կաննի կինոփառատոնին: Ուշագրավ դեպքեր են եղել: Սոֆի Լորենին դե ճանաչում եք չէ՞: Ուրեմն երբ տեսա, որ նա պատրաստվում է վերելակով բարձրանալ, ինքս էլ շտապեցի դեպի վերելակը: Միասին վերև բարձրացանք: Հյուրանոցի սենյակի միջնամասում մահճակալ կար: Սոֆի Լորենը հոգնած էր: Կոշիկները հանեց և նստեց մահճակալին: Հարցրեցի, թե կարող եմ լուսանկարել: Նա թույլատրեց: Ես էլ իսկույն մի քանի լուսանկար արեցի և ուղարկեցի Թուրքիա: Հաջորդ օրը Թուրքիայում ազդագրեր փակցրեցին` «մեր թղթակից Արա Գյուլերը Սոֆի Լորենի ննջասենյակում» գրությամբ:
Գյուլերը նաև պատմել է, որ ինքը շատ հարուստ ընտանիքի զավակ լինելով հանդերձ թաքցրել է իր անունը: Իսկ լրագրողի այն հարցին, թե «Ձեր հայ լինելու համար երբևէ Ձեզ անհագստացրե°լ են», ի պատասխան Արա Գյուլերն ասել է. «Ոչ, ըստ էության ոչ մեկ չի էլ իմացել իմ հայ լինելը»: Ապա ինքնությունը պատճառ որպես նշել է. «Սա տարօրինակ երկիր է, տականքներ շատ կան, կգային անախորժություն կստեղծեին: Թե չէ այստեղի ամենաբնիկը հենց ես եմ»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |