Ցեղասպանություն08:41, 25 Ապրիլ 2013
Արգենտինացի ֆուտբոլիստները հարգել են Հայոց ցեղասպանության հիշատակը

Արգենտինական «Բոկա Խունիոս» ֆուտբոլային ակումբը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության
զոհերի հիշատակին: Խաղի մեկնարկից առաջ ֆուտբոլիստները
մարզադաշտում բարձրացրել են մեծադիր մի պաստառ` հետևյալ գրությամբ «Recordemos
Todos El Genocidio Armenio» (Մի մոռացիր Հայոց ցեղասպանությունը):
Այս իրողությունն անհանգստացրել է թուրքական շրջանակներին, որոնք ֆուտբոլային թիմի գործողության մեջ փորձում են տեսնել արգենտինահայ համայնքի նախաձեռնությունը: Այնինչ երկրի ներսում «ժողովրդական թիմ» պատվավոր համբավը կրող ֆուտբոլային այս ակումբը հայտնի է մարդասիրական և քաղաքական հարցերում ունեցած իր դիրքորոշումը հրապարակավ արտահայտելու սովորությամբ:
Նշենք, Արգենտինան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2005 թվականի ապրիլի 20-ին: Արգենտինահայ համայնքը ձևավորվել Մեծ եղեռնից ու հատկապես երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Արգենտինահայերը մեծ մասամբ այնթափցիներ, հաճընցիներ և մարաշցիներ են: Բնակվում են հիմնականում Այրեսում, Մար դել Պլատայում, Ռոսարիոյում, Կորդովայում։
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |