Քաղաքական11:42, 25 Ապրիլ 2013
Թուրք նախարար. «Թուրքականությունն ասոցացվել է ռասիզմի հետ»
Թուրքական «Ռադիքալ»
թերթը տեղեկացնում է, որ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը «թուրքականություն» հասկացության
մասին իր տեսակետն է արտահայտել: Մասնավորապես ասել է, որ պետությունը ստեղծելիս
առաջնորդվել են ազգ-պետություն տրամաբանությամբ:: Նպատակ է եղել շարժվել Արևմուտքի
անցած ուղիով, որտեղ արդիականցման
արդյունքն էր հանդիսանում ազգ-պետություն մոդելը: Իսկ Թուրքիայում հակառակ
ազդեցություն ունեցավ: Թուրքիայի պարագայում առաջացավ պետություն-ազգ հասկացությունը:
Այսինքն նպատակ կար ստեղծել մի պետություն, որը կկառավարի մեկ ազգ: Վերոնշյալ
հասկացությունն անմիջապես դարձավ Թուրքիայի քաղաքականության անբաժանելի մասնիկը:
Տարիներ անց թուրքականության և ազգայնականության արդյունք հանդիսացավ ռասիսզմի
առաջացումը: Ավելին` շատ դեպքերում թուրքականությունը ասոցացվել է ռասիզմի հետ:
Նախարարը
նաև նշում է, որ անցյալում լայն տարածում
էր ստացել էթնիկ բնույթի ոտնձգությունները:
Ըստ նրա` Օսմանյան կայսրությունում ուժեր են գտնվել, ովքեր միտում են
ունեցել թուրքերի էթնիկ կառույցը խարխլել և այլ էթնիկ խմբի վերածել: Նույն կերպ
վարվել են նաև կայսրության հայերի և այլ էթնիկ խմբերի հետ: Արդյունքում առաջացել է հակաթուրքականությունը: Վերջում հավելում է, որ
Թուրքիայում երբեք ազգամիջյան կռիվներ չեն
եղել, այլ քաղաքական վերնախավը իր մեջ առկա կռիվները տարածել է հասարակության ստորին շերտերում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
Դահլիճում մեկը ոտքի է կանգնել և սկսել Թուրքիայի նախագահին մեղադրել երեսպաշտության մեջ։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |