Հոդված06:43, 25 Ապրիլ 2013
Թուրքիան ըստ էության առաջինն է դատապարտել Հայոց ցեղասպանությունը
Տարբեր
մակարդակներով
ցեղասպանության
միջազգային
ճանաչմանն
ուղղված հայկական ջանքերինզուգընթաց,
թուրքական
կողմն ավելի է ակտիվացնում իր որդեգրած ժխտողականքաղաքականությունը:
Եվ դա անում է այն պայմաններում, երբ առկա են բազմաթիվ ու տարաբնույթփաստեր,
որոնք գալիս են ապացուցելու, որ կատարվածը ցեղասպանություն
է, ընդ որում՝ նախապեսծրագրված:
Իր ժխտողականության քաղաքականության ճանապարհին Թուրքիան ոչնչի առջև կանգ չիառնում` հաշվի չառնելով նույնիսկ այն հանգամանքը,
որ սուլթան Մեհմեդ 6-րդ Վահիդեդդինի
1919թվականի
հատուկ հրամանով երիտթուրք դահիճների նկատմամբ սկսած դատավարությամբ Թուրքիանփաստացի
ճանաչել է Հայոց ցեղասպանության իրողությունը:
1918 թվականի Մուդրոսի զինադադարից հետո Կոստանդնուպոլսում սկսված դատավարությամբերիտթուրք ղեկավարները պատասխանատվության կանչվեցին Օսմանյան կայսրությունը առաջինհամաշխարհային պատերազմի մեջ ներքաշելու և հայերի կոտորածն ու տեղահանությունըկազմակերպելու մեղադրանքով: 1919-ի ապրիլի 27-ին Կ.Պոլսում սկսված և հունիսի 25-ին ավարտված դատական նիստերի ժամանակ մեղադրանք առաջադրվածների թիվը միայն «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի և երիտթուրքական կառավարության անդամների շրջանում կազմում էր 31 մարդ, որոնցից 11-ին դատել են հեռակա կարգով, իսկ 20-ը ներկա են եղել դատավարության նիստերին:
Ստորև ներկայացնում ենք «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի և երիտթուրքական կառավարության անդամների ամբողջական ցուցակը, որտեղ նշվածները մեղադրվել են հանցագործության մեջ:
Հեռակա կարգով դատապարտվածներ
1.Թալեաթ փաշա – ներքին գործերի նախարար, Մեծ վեզիր (1917-1918)
2.Էնվեր փաշա – ռազմական նախարար
3.Ջեմալ փաշա - ծովային նախարար
4.Բահաեդդին Շաքիր բեյ – «Թեշքիլաթը մահսումե»-ի նախագահ
5.Դոկտոր Նազըմ բեյ – հանրակրթության նախարար, «Թեշքիլաթը մահսումե»-ի անդամ
6.Ջավիդ բեյ – ֆինանսների նախարար
7.Սուլեյման Էլբիստանի բեյ – հողագործության և առևտրի նախարար, (1915-1917)
8.Մուստաֆա Շերեֆ բեյ - հողագործության և առևտրի նախարար, (1917-1918)
9.Օսկան Էֆենդի բեյ – փոստի և հեռագրության նախարար (1914-1917)
10.Դոկտոր Ռուզուհի Էֆենդի – կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ
11.Ազիզ Էֆենդի - հասարակական անվտանգության նախարար, «Թեշքիլաթը մահսումե»-ի անդամ
Դատարանում ներկա գտնված մեղադրյալներ
2.Միհդատ Շյուքրի բեյ – կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար
3.Ահմեդ Ջևադ բեյ – Կ.Պոլսի պարետ, «Թեշքիլաթը մահսումե»-ի անդամ
4.Աթիֆ բեյ – Անկարայի պատգամավոր, «Թեշկիլաթը մահսումե»-ի անդամ
5.Զիա Գյոքալփ - կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ
6.Քյուչուք Թալեաթ - կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ
7. Ռիզա բեյ - կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ, «Թեշքիլաթը մահսումե»-ի անդամ
8.Իբրահիմ բեյ – մեջլիսի նախագահ
9.Հայրի Էֆենդի – շեյխ ուլ-իսլամ
10.Մուսա Քյազիմ Էֆենդի - շեյխ ուլ-իսլամ
11.Խալիլ Էֆենդի – արդարադատության և արտաքին գործերի նախարար
12.Ահմեդ Նեսիմի բեյ – արտաքին գործերի նախարար (1917-1918)
13.Իսմայիլ Ջանփոլատ բեյ – ներքին գործերի նախարար (1917-1918)
14.Աբբաս Հալիմ փաշա – հասրակական աշխատանքների նախարար (1915-1917)
15.Ալի Մյունիֆ բեյ – հասարակական աշխատանքների նախարար (1917-1918)
16.Շյուքրի բեյ – հանրակրթական նախարար, «Թեշքիլաթը մահսումե»-ի անդամ
17.Քեմալ բեյ – պարենավորման նախարար, կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ
18.Հյուսեյն Հաշիմ բեյ – փոստի և հեռագրատան նախարար (1917-1918)
19.Ռիֆաթ բեյ – սենատի նախագահ
20.Մեհմեդ Էսադ Էֆենդի – շեյխ ուլ-իսլամ
Ռաֆայել Սահակյան
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Թուրքիայի նախագահը միջադեպի կապակցությամբ X հարթակում գրառում է հրապարակել՝ առանց Նասրալլահի անունը հիշատակելու։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |