Ցեղասպանություն12:47, 25 Ապրիլ 2013
Իսրայելցի պատգամավորը` Հիտլերի ու Հայոց ցեղասպանության մասին

Իսրայելի խորհրդարանի (Քնեսեթ) պատգամավորներից Այելեթ
Շաքեդը հայտարարել է, որ Ադոլֆ Հիտլերը Հայոց ցեղասպանության անպատժելիությունից է
ոգևորվել նոր կոտորածներ կազմակերպելիս:
Ինչպես տեղեկացնում է, թուրքական «Վաթան» օրաթերթը` վկայակոչելով պաղեստինյան աղբյուրներ, պատգամավորը նշել է, որ հրեա ժողովուրդն առաջինը պետք է լռության ու մոռացության չմատնի Հայոց ցեղասպանությունը:
Իսկ նիստից առաջ մեկ այլ պատգամավոր Ռըվեն Ռիվլինը նշել է, որ չի կարելի անտարբեր մնալ մեկ այլ ժողովրդի պատուհասած աղետի նկատմամբ և անկախ այն բանից Թուրքիայի հետ Իսրայելը հարաբերության մեջ կմնա, թե ոչ, իրենք ամեն տարի ոգեկոչելու են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Նշենք, որ Հայոց ցեղասպանության հարցը Քնեսեթի օրակարգում հայտնվել է ձախակողմյան «Meretz» կուսակցության պատգամավոր Զեհավա Գալոնի նախաձեռնությամբ: Երեկվա նիստում որոշվել է խորհրդարանական հանձնաժողով ձևավորել Հայոց ցեղասպանության մասին բանաձև կազմելու աշխատանքների համար:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |