Տարածաշրջան18:26, 26 Ապրիլ 2013
Կոտորածների հետ չառերեսվող երկրի հաշտությունը անկեղծ չի լինի

2011թվականի դեկտեմբերի 28-ին Թուրքիական բանակի օդուժի կողմից Իրաքի սահմանային Ռոբոսկի գյուղի վրա իրականացված ռմբահարության հետևանքով զոհված 34 խաղաղ բնակիչների ընտանիքները մեկ անգամ ևս իրենց երեխեների նկարները ձեռքներին գերեզմանատուն էին գնացել`«արդարություն փնտրելու»: Նշենք, որ զոհվածների մեծ մասը երեխաներ են եղել:
«Ռոբոսկիի ընտանիքների 69-րդ շաբաթը»
խորագիրը արարողությունը ժամանակ տուժած ընտանիքների անունից ելույթ է ունեցել
Ֆերհաթ Էնջյուն, որն իր խոսքում անդրադարձել է հայոց ցեղասպանությանը` թուրքական պետությանը այն ընդունելու կոչ
անելով: Նա մասնավորապես ասել է. «Այդ ցեղասպանությանը մենք` քրդերս, էլ ենք
գործիք դարձել: Հայ ազգին պատճառած ցավերի համար մեր պապերի անունւց ներողություն
եմ խնդրում հայ ժողովրդից»:
Այնուհետև շարունակելով
ասել է. «մենք ամեն շաբաթ այստեղ ենք եկել, որպեսզի մեր ձայնը լսելի դարձնենք
հասարակությանն ու պատկան մարմիններին, սակայն ցավալի է, որ ձերբակալելու փոխարեն
հենց Մեջլիսի ձեռքով արդարացրեցին մարդասպաններին»:
Էնջյուն արարողության մասնակիցների անունից պահանջել է
Թուրքիայի կառավարությունից Ռոբոսկիի և մնացած հանցագործությունները հետքննող
հանձնաժողով ստեղծել և հայտարարել է, որ շարունակելու են իրենց պայքարը մինչև
չհասնեն արդարության հաստատմանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |