Տարածաշրջան12:41, 26 Ապրիլ 2013
Թուրք ցուցարարներ. «Ցեղասպանությունը շարունակվում է ժխտողականությամբ»

Թուրքական լրատվամիջոցները տեղեկացում են, որ «Մարդու իրավուքների
միության» անդամները Հայոց ցեղասպանությունը դատապարտող ցույց են արել: Ցուցարարաները
հնչեցրել են «Ասում ենք վերջ ցեղասպանության մերժմանը, արդարություն ենք
ցանկանում» կարգախոսը: Մարդու իրավունքի պաշտպանները տեղի ունեցած մամուլի ասուլիսից հետո Սաաթ
Քուլեյի երկաթյա դարպասերին մեխակներ են դրել:
Ելույթով է հադես եկել նաև «Մարդու իրավունքների միության» Չանաքքալեյի (Դարդանելի)
գրասենյակի նախագահ Սերփիլ Բայարը, ով իր
խոսքում նշել է, որ 1915 թվականին Չանաքքալեյում
ապրող հայերը բռնի տեղահանվել են և մահվան դատապարտվել: Նշում է, որ իրենց հավաքատեղին Չանաքքալեյի
հանցագործության վայրերից է, այն հնարավոր չէ մոռանալ և տեղում հիշատակելու համար
յուրաքանչյուր ապրիլի 24-ին կհավաքվեն այդտեղ: Ըստ Բայարի ցեղասպանությունը դեռ
շարունակվում է, շարուnակվում է հենց ցեղասպանության մերժմամբ: Այն ուղեկցվում է
հայերի և ոչ մուսուլման այլազգիների հանդեպ սերմանվող թշնամությամբ և ատելությամբ:
Շարունակվում է հայ համայնքում վախի
մթնոլորտ տարածելով և հայերին ահաբեկելով: Շարունակվում է 2011 թվականի ապրիլի
24-ին զինծառայող ազգությամբ հայ Սևակ
Շահինի սպանությամբ: Ցեղասպանություն է, երբ այս սպանությունը դատարանը որակում է
որպես դժբախտ պատահար:
Իսկ վերջում Բայարն ասեց. «Մենք՝ մարդու իրավունքի պաշտպաններս, Թուրքիայի Հանրապետության
իշխանություններին և թուրք հասարակությանը
միշտ կոչ ենք արել ճանաչել
ցեղասպանությունը: Աշխարհով մեկ սփռված հայերի իրավունքը ճանաչել այս հողի
նկատմամբ ունեցած: Ցեղասպանությունը եթե
չճանաչվի, պատմության հետ չառերեսվենք, մեզ մոտ խաղաղություն
չի հաստատվի: Ցեղասպանության
մերժումը ճանապարհ կհարթի նոր ցեղասպանությունների, այս առթիվ մեկ անգամ ևս
ասում ենք. Վե՛րջ Ցեղասպանության մերժմանը, արդարություն ենք ցանկանում»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |