Հոդված09:05, 26 Ապրիլ 2013
Թուրքերը ատում են հայերին կյանքի բոլոր բնագավառներում
Թեև Թուրքիայում հայերի նկատմամբ ատելությունը նորություն չէ, բայց դրա նորանոր դրսևորումները չեն դադարում զարմացնել մեզ: «Թուրքիայում հայ զինվոր է սպանվել ծառայակցի կողմից» , «Թուրք եղբայրնեը հայ աղջկան հասցրեցին ինքնասպանության», «Հայտանբերվել է Թուրքիայում անհայտ կորած հայ կնոջ խոշտանգված դին», «Ստամբուլհայ երգչին «հայ բիճ» են անվանել», «Թուրքիայում հայկական դպրոցի ուսուցիչ է սպանվել», և նմանատիպ բազմաթիվ լուրեր մամուլում հանդիպում ենք հաճախակի:
«Հրանտ Դինք» հիմնադրամի՝ թուրքական մամուլում ատելության արտահայտման մասին պարբերաբար հրապարակվող վերջին զեկույցում ասվում է, որ թուրքական մեդիա դաշտում փոքրամասնությունների մեջ մենից հաճախ ատելության թիրախ են դառնում հայերն ու հրեաները:
Իսկ եթե փորձենք ուսումնասիրել Թուրքիայում հայերի նկատմամբ ատելության դրսևորումները ոչ միայմ մամուլում, այլ նաև առհասարակ տարբեր բնագավառներում, ապա կունենանք հետևյալ դասակարգումը.
Մշակութային ատելություն
Գաղտնիք չէ, որ Թուրքիայում առ այսօր քանդվում, պղծվում են հայկական հուշարձանները, որոնք մեր մշակությանին ժառանգության ամենաարժեքավոր բաղադրիչներից են: Տասնյակ եկեղեցիներ օգտագործվում են որպես անասնագոմ, պահեստ, լավագույն դեպքում` գրադարան, թանգարան կամ հանդիությունների սրահ: Wikileaks-ի՝ օրերս գաղտնազերծած փաստաթղթերի հրապարակումներից մեկի համաձայն, 2008-ի աշնանը Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանն ամերիկաց դիվանագետների
հետ զրույցում նշել էր. «1910 թվականին Թուրքիայի տարածքում 2200 գործող հայկական եկեղեցի կար: Այժմ մնացել են 45-ը»:
Մշակութային արժեքի նկատմամբ ատելության վառ դրսևորում էր նաև այն, որ 2010-ին իր հայատյացությամբ հայտնի թուրքական ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելիի գլխավորությամբ ազգայնականների խումբը մտել էր Անիի Սուրբ Կաթողիկե հայկական եկեղեցի և նամազ արել:
Քաղաքական ատելություն
Թուրքիան այն երկիրն է, որտեղ քաղաքական ատելությունը քարոզվում է երկրի բարձրագույն իշխանության` նախագահի, վարչապետի, արտաքին գործերի նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց մակարդակով:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները` Թուրքիայի հայերին վտարելու վերաբերյալ նորություն չեն: Թուրքիայի կառավարության ղեկավարն այդ մասին հայտարարել է մի քանի անգամ ու տարբեր ամբիոններից : «Անօրինական բնակություն հաստատած հայերին Թուրքիայում տարիներ շարունակ հանդուրժել ենք: Սակայն, դա ընդմիշտ չի կարող շարունակվել», Իմ երկրում բնակվում է 170 հազար հայ, որոնցից 70 հազարը Թուրքիայի քաղաքացիներ են: Վաղը, եթե պահանջվի, ես կասե այդ հարյուր հազարին, որպեսզի նրանք լքեն մեր երկիրը: Ես կանեմ դա, որովհետեւ նրանք իմ քաղաքացիները չեն, և ես պարտավոր չեմ պահել նրանց իմ երկրում»,- ասել էր նա:
Քաղաքական ատելության դսևորում է նաև Կարսի հայ-թուրքական բարեկամության հուշարձանի ապամոնտաժումը, Երևան-Վան չվերթի արգելումը:
Իրավական ատելություն
Թուրքիայում արդարադատության համակարգը, չգիտես ինչու, մոռանում է արդարատության մասին, երբ
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Թուրքիայի նախագահը միջադեպի կապակցությամբ X հարթակում գրառում է հրապարակել՝ առանց Նասրալլահի անունը հիշատակելու։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |