Ցեղասպանություն09:24, 26 Ապրիլ 2013
Թուրքիայի Մշակույթի նախարարը Հայոց ցեղասպանության մասին
Թուրքիայի
Մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը հարցազրույց է տվել Թուրքիայում 2 լեզվով հրապարակվող հայկական «Ակոս»
թերթին: Նախարարի հարցազրույցը, որը տեղի
է ունեցել Հայոց ցեղասպանության հիշատակի
օրվա հաջորդ օրը, աչքի է ընկել այս
հարցում Թուրքիայի որդեգրած քարոզչական հայտարարություններով:
«Այս ամենը ցեղասպանությունը, որպես իրողության ապացուցելու ջանքեր չեն արդեն: Մի ծայրահեղ
գաղափարախոսություն, մի տեսակ հաշվեհարդար է: Այնտեղ, որտեղ հաշվեհարդար կա, ոչ
մեկի մոտ առերեսվելու, ձերբազատվելու միտք անգամ չի ծագի: Որպիսզի այդպես լինի,
անհրաժեշտ է հրաժարվել հաշվեհարդարի
փնտրտուքներից» :
Նախարարը ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ այդ ժամանակը համընկնում
է կայսրության անկման հետ, երբ մեծ ցնցումներ էին տեղի ունենում, որի պատճառով բոլոր
էթնիկ խմբերը դառնություններ են կրել, որոնցից յուրաքանչյուրն էլ մեծ
ողբերգություն է:
Հարցին, թե արդյոք Թուրքիան ցեղասպանության հարցի իրավական և քաղաքական հետևանքներից
խույս տալու պատճառով է «ցեղասպանություն» արտահայտությունից խուսափում, նախարարը հետևյալ
կերպ է պատասխանել. «Շատ անկեղծորեն և ցեղասպանության բոլոր նշանակությունները աչքի
առաջ առնելով` ասում եմ, որ, ըստ իս, այստեղ տեղի ունեցած դեպքերը հնարավոր չէ անվանել
ցեղասպանություն: Այստեղ, մեծ խառաշփոթի, իշխանության բացակայության ժամանակ փոխադարձ
կոտորածներ են տեղի ունեցել:»
Թուրք նախարարը նշել է, որ Հայաստանի և «ցեղասպանության լոբբիի» գործողությունների շարքին
հետևելիս, ամբողջ հայկական սփյուռքը այս հարցին պարզ մոտեցում է ցուցաբերում: «Այստեղ
հայակական ինքնությանն էլ է մեծ վնաս հասցվում: Հայերի և թուրքերի իրենց խնդիրները
երկխոսոությամբ լուծման գործում արգելակիչ դեր են խաղում: Եթե ցեղսպանության լոբբիի
այս սխալ գործողություններին պատասխանելու նպատակով պատասխան գործողությունների ծրագիր առաջ բերենք,
ապա այն մեզ կդարձնի հայերի և թուրքերի սեփական խնդիրները շիտակ խոսելուն խոչընդոտող
մեխանիզմի մի մասի: Մենք չպետք է դառնանք այդ մեխանիզմի մի մասը: Պետք է պահպանենք
մեր սառնասրտությունը: Անհրաժեշտ է, որ մեր հայ բարեկամները, եղբայրները սա ճիշտ ընկալեն:
Եթե պահանջվում է, որ խնդիրը թուրքերը կատարեն,
ապա մենք ոչ միայն հայական հարցի, այլև այս
երկրում տեղի ունեցած բոլոր ողբերգությունների հարցում ամբողջովին հաշիվները մաքրելու,
առեևեսվելու, ձերբազատվելու քաղաքական մարտահրվերների մեջ ենք: Եթե Սփյուռքի` թուրքերի
հետ խոսելաձևը լինի ցեղասպանության լոբինգի առաջ բերած կաղապարների շրջանակում, ապա
այդ լոբբին անցյալում հայերի նկատմամբ բռնություն կիրառողների հետ նույն նպատակին ծառայություն
մատուցած կլինի: Սրա դեմ համատեղ, միասնական կեցվածք, դիրքորոշում պետք է ցուցաբերենք:
Այս ասելու պահից սկսած ցեղասպանության լոբբին սա ներկայացնում
է, որպես թուրքերի կողմից հայերին բաժանելու փորձեր: Սակայն մեր վերաբերմունքը հստակ է` մենք պետք է
սփյուռքի հետ ավելի շատ խոսենք: Անհրաժեշտ է այս հարցում ուղիղ հայերի հետ խոսել,
և սա քարոզչության լեզվով չենք կարող անել: Եթե մենք ցեղասպանության լոբբին
նույնկերպ պատասխանենք, ապա կկորցնենք հայերի հետ երկխոսելու հնարավորությունը: Քարոզչությունը,
որպես կապի, շփման ձև, պետք է դուրս հանենք: Սա, նաև Ադրբեջանը ընդգրկելով, ամբողջ
տարածաշրջանում խաղաղության համար կծառայի»,- նշել է նախարար Չելիքը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |