Հոդված10:15, 26 Ապրիլ 2013
Ծագումով հայերը թուրք ազգայնական շրջանակներում
Հայոց
ցեղասպանության պատճառով հայության մեծ մասը ոչնչացվեց, բռնի
իսլամացվեց կամ հայրենազրկվեց`
դառնալով գաղթական:
Թուրքիայում երկար տարիներ էթնիկ խնդիրը եղել է տաբու:
Հայտնի է, որ էթնիկ ինքնության խնդրի նկատմամբ
Թուրքիայում կա զգայուն մոտեցում, և սա բնական է մի երկրի համար, որն ունի նման բազմագունեղ էթնիկ նկարագրով բնակչություն:
Հայտնի է, որ ցեղասպանության ժամանակ հայերի մի մասը կոտորածից ու աքսորից փրկվելու համար ընդունել է իսլամ: Ներկայումս Թուրքիայում կան ուծացման տարբեր մակարդակներում գտնվող` քրդացած, թուրքացած անգամ արաբացած հայեր, որոնց մեջ կան նաև հայկական ինքնագիտակցության արտահայտումներ, որոնք, սակայն չէ` ինքնագիտակցության արդյունք են թե ոչ:
Նախ հարկ է տարբերակել իսլամացված և ծպտյալ հայերին: Իսլամացված հայեր ասելով` պետք է հասկանալ Հայոց ցեղասպանության ժամանակ առևանգված հայ կանանց, երեխաներին, որոնք կրոնափոխվելով ամուսնացել են թուրքերի և քրդերի հետ: Այս գործընթացի արդյունքում ներկայիս Թուրքիայում ձևավորվել է ուծացման տարբեր մակարդակներում գտնվող հայկական արմատներ ունեցողների մի հոծ զանգված: Իսկ ծպտյալ հայերը ցեղասպանության ժամանակ իսլամ ընդունած , արտաքուստ թուրք, քուրդ մուսուլման ներկայացող, բայց գերակշիռ դեպքերում իրենց ազգային-կրոնական նկարագիրը գաղտնի շարունակող, ներփակ համայնքներով ապրող, խառնամուսնություններից խուսափողներն են, որոնք իսլամ ընդունելու միջոցով զերծ են մնացել կոտորվելուց ու տասնամյակների ընթացում` հիմնականում խուսափելով ձուլումից կարողացել են հայկականությունը շարունակել մինչև մեր օրերը:
Կա մի խումբ, որն անտարբեր է իր հայկական ծագման նկատմամբ` մեջբերելով շատ
օգտագործվող փաստարկներ, ինչպիսիք են. «Անատոլիայում
ապրող տարբեր ժողովուրդներ
ձևավորել
են
թուրք
ազգը, և
ինչ
ծագում
ուզում
ես
ունեցիր, դա
արդեն
կարևոր
չէ»: մյուս
փաստարկը
կրոնական
ինքնությունը
վեր
է
դասում
էթնիկ
ինքնությունից` առաջ
բերելով
հերևյալ
միտքը. «Բոլորս մուսուլման
ենք»:
Ինքնության
ճգնաժամի
այս
դեգերումների
մեջ
ավելի
բարդ
հոգեբանական
դրսևորումներ
են
ի
հայտ
գալիս իրենց հայկական
ծագումը
ժխտողների, մերժողների
մոտ: Այս
մարդիկ իրենց հայկական
ինքնությունը
գաղտնի
իմանալով
հանդերձ ` արտաքին
աշխարհին, իրենց
երեխաներին
ու
շրջապատին
գիտակցաբար
ստում են: Նրանց
մոտ
նկատվում
են
նաև
ազգայնամոլական
հայացքների
ձևավորման
նախադրյալներ: Այն հանգամանքը, որ
թուրքական
պետությունը տեղյակ է
եղել
Թուրքիայում
ծագումով
հայերի
առկայության
մասին, փաստում
են
վերջերս
հայտնի
դարձած
տեղեկություններն այն մասին, որ բնակչության
իրական, պաշտոնական
մարդահամարից
բացի
կատարվել
են
գաղտնի ներքին մարդահամարներ, որտեղ գրանցում էին
այսպես
կոչված
կասկածելի
տարրերին:
Թուրքական իշխանության տեղեկացվածությունն իսլամացված հայերի գոյության
մասին
կարելի
է
ապացուցել 20-րդ
դարի 2-րդ կեսերին
կիրառված «Ունեցվածքի
հարկի» և
դրա գանձման մեթոդներից: Հարկատուները
բաժանվում
էին հետևյալ խմբերի`
1. մահմեդականներ
2. ոչ մահմեդականներ
3. կրոնափոխներ
4. օտարերկրացիներ
Ոչ մուսուլման ազգային փոքրամասնությունները վճարում էին 50 անգամ ավելի շատ, քան
մուսուլմանները և օտարերկրացիները, իսկ կրոնափոխները վճարում էին 25 անգամ շատ,
քան մուսուլմանները:
Միայն այս օրինակին նայելով ակնհայտորեն երևում է, որ
հենց թուրքական իշխանությունը խտրականություն է դրել իսլամացված մարդկանց և
Թուրքիայի մյուս մուսուլմանների միջև: Երկրորդական չէ նաև իսլամացված հայերի և
նրանց հետնորդների ընկալման հարցը թուրքերի, քրդերի, մուսուլմանների կողմից: Հենց
իրենք` կրոնափոխ հայերն են խոստովանում, որ իսլամ ընդունելով անգամ շրջապատը
իրենց չի համարում իրական մահմեդական: Գյավուր,
դյոնմե որակավորումներ միշտ ուղեկցում են իրենց: Փաստորեն, Թուրքիայում ո´չ պետությունը, ո´չ
հասարակությունը կրոնափոխ եղած հայերին
«իսկական մուսուլմաններ» չեն համարել և
ներկայումս էլ այդ մտածելակերպը չի փոխվել:
Գուցե և´ թուրքական պետության, և´ հասարակության կողմից իսլամացված հայերի ոչ
միանշանակ ընկալման պատճառով շատ ծագումով հայեր դառնում են թուրք ազգայնամոլական
շարժումների մասնակիցներ և հետևորդներ: Փորձելով
հարևան թուրքի, քուրդի կողմից թշնամու «օտարի» պիտակավորման հոգաբանական
արգելքը հաղթահարել` ոչ միայն մերժում են
իրենց հայկական արմատները, այլև ծավալում են հակահայ, հայատյաց
գործունեություն` կարծես թե նման կերպ փորձելով ապացուցել իրենց նմանությունը
շրջապատի հետ:
Տարիներ շարունակ ագային պատկանելության,
էթնիկ ծագման նկատմամբ տաբուն ճաքեր է տալիս և ուշագրավն այն է, որ այս թեմաները
դառնում են նաև քաղաքական շահարկումների առարկա: Հայկական արմատներ ունենալու մեջ
են «մեղադրվում» այնպիսի հակահայ գործիչներ, ինչպիսի են «Ազգայնական շարժում
կուսակցության» (ԱՇԿ -MHP) հիմնադիր Արփասլան Թյուրքեշը, ներկայիս նախագահ Դևլեթ
Բահչելին, «Բանվորական շարժում կուսակցության» (ԲՇԿ-IHP) նախագահ Դողու Փերինչեքը,
գեներալ Վելի Քյուչուքը: Վերջին երկուսը ձերբակալվել են Թուրքիայում մեծ աղմուկ
հանած Էրգենեքոն կոչվող ահաբեկչական կառույցի դեմ սկսված դատավարության
շրջանակներում: Այս կազմակերպությունը շատ հաճախ
ասոցացվում է «Խորքային
պետություն» հասկացության հետ: Թուրքական թերթերում հրապարակված հոդվածները, և´
Քյուչուքին, և´ Փերինչեքին «մեղադրելով» հայ լինլու մեջ, նրանց ծագման մասին փաստեր
են ներկայացնում:
Օրինակ` թուրքական «Զաման» թերթի 12.06.2009 թվականի համարում հրապարակված
հոդվածում ասվում է, որ Քյուչուքի
ծննդավայր Թուրքմեն կոչվող գյուղի անունը Օսմանյան գրանցամատյաններում հանդիպում է
միայն 18-19-րդ դարերին: Հիշատակվում է, որ գյուղի բանակչության 85 տոկոսը հայեր
են եղել: Այդ տեղեկագրերում ուշադրություն են գրավում երկու անուն`
Քյուչուքօղլուներից Արթինը և Քյուչուքօղլուներից Մինասի որդի Խաչիկը: Ոչ մի
տեղեկություն չկա այն մասին, թե ցեղասպանության ժամանակ և դրանից հետո գյուղի
բնակչության հետ ինչ է տեղի ունեցել: Միայն նշվում է, որ երբ Թուրքիայում 1934 թվականին
օրենք ընդունվեց ազգանունների մասին, այդ
գյուղի մի ընտանիք վերցրեց Քյուչուք ազգանունը, բացի այդ նշվում է, որ Վելի
Քյուչուքը շատ լավ գիտի հայերեն: Այս տեղեկագրերից ելնելով` «Զամանի» հոդվածագիրը
ընթադրում է, որ Քյուչուքը սերում է հայկական Քյուչուքօղլուներից: Վելի Քյուչուքը
պաշտոնաթող գեներալ է, որը դասվում է կարկառուն պանթյուրքիստների շարքին : Նա մեծ
հեղինակություն է գորշ գայլերի, հատկապես նրանց երիտասարդական թևի` «իդեալիստների»
(ülkücü) համար: Քյուչուքը անունը
շոշափվում է նաև Դինքին հալածանքների ենթարկելու և սպանությունը կազմակերպելու
պատմության հետ: Իսկ Էրգենեքոնի գործով մյուս կասկածյալ Դողու Փերինչեքը հայնտի է
իր հակահայ գործունեությամբ: Նա հիմնակնում իր գործունեությունը ծավալել է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ: Նրա
ղեկավարությամբ ստեղծվել է նաև «Թալեաթ փաշա» կազմակերպությունը, որի նպատակն է պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ:
Փերինչեքի նախնիների հայ լինելը ի հայտ է եկել ավելի վաղ: Օսմանյան
գրանցամատյանըները ցույց են տալիս Փերինչօղլուների իսլամացման ժամանակագրությունը,
համաձայն դրա, Ափչաղա գյուղում 1850թ. ծնված Փերինչեքի պապու հայրը գրանցված է
եղել որպես քրիստոնյա Փերինչօղլու, իսկ նրա որդին 1887 թվականին նույն գյուղում
ծնված Մեհմեթ Ջեմալ Փերինչօղլուն, գրանցված է եղել որպես մուհդեթի, որը նշանակում
է կրոնափոխ:
Թե´ Քյուչուքը, թե´ Փերինչեքը մշտապես ժխտել են հայ լինելու հանգամանքը` համարելով դա ամոթալի: Իսկ վերջերս Փերինչեքի որդին, որը շարունակում է հոր գործունեությունը, հայտարարել է, որ իրենց հայակական ծագման մասին հեյրուրանքները պարզապես հիմարություն են:
Ուշագրավ է, որ Թուրքիայում որևէ քաղաքական
գործչի վարկաբեկելու, հասարակության աչքից գցելու համար նրան վերագրում են
հայկական արմատներ: Թուրքական մամուլը հայկական արմատներ է վերագրել նաև Թուրքիայի
նախագահ Աբդուլլահ Գյուլին, երկրի գլխավոր ընդդիմադիր ուժի` «Ժողովրդահանրապետական
կուսակցության» (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին:
Սակայն բոլորն էլ ժխտել են իրենց հայակական արմատներ ունենալու մասին լուրերը:
Այսինքն, Թուրքիայում, հակառակ այն պնդումներին, թե ազգայնամոլական կարծրատիպերը
իրենց տեղը զիջում են ժողովրդավարական սկզբունքներին, այնուամենայնիվ հայկական ծագում
ունենալը ընկալվում է որպես ամոթալի երևույթ, իսկ հայ բառը` որպես հայհոյանք:
Անահիտ Վեզիրյան
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Թուրքիայի նախագահը միջադեպի կապակցությամբ X հարթակում գրառում է հրապարակել՝ առանց Նասրալլահի անունը հիշատակելու։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |