Միջազգային10:53, 29 Ապրիլ 2013
ԱՄՆ-ում ավարտվել են թուրքերի ու ադրբեջանցիների հակահայ ցույցերը

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ապրիլի 27-ը
ամերիկաբնակ թուրքերը հայտարարել էին հայերի դեմ համախմբվելու և պայքարելու օր`
կոչ անելով իրենց ազգակիցներին այդ օրը հավաքվել Նյու-Յորքի Times հրապարակում:
Այդ օրը մեկնարկած հանրահավաքների շարքը եզրափակվել է ապրիլի 29-ին: Ցուցարարները
հակահայկական բնույթի կոչ են վանկարկել , հնչեցրել թուրքական օրհներգը և ոգեկոչել
«ASALA»-ի հայ վրիճառուների կողմից ոչնչացված թուրք դիվանագետների հիշատակը:
Ցույցերը կազմակերպվել են Թուրք-ամերիկյան միությունների ֆեդերացիայի (ԹԱՄՖ-TADF) աջակցությամբ և ԱՄՆ «Երիտասարդ թուրքերի միության» նախաձեռնությամբ: Թուրքերի հետ միասին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել նաև ադրբեջանցիները: Մասնակցել է «Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսի» նախագահ ու Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Սաբիր Ռուստամհանլըն: Ցույցի ավարտին բաժանվել են հակահայ բովանդակությամբ գրքույկներ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |