Հարցազրույց12:48, 29 Ապրիլ 2013
Ֆրանսահայ գործչի հարցազրույցը թուրքական «Hurriyet» թերթին

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի հիշատակման
արարողություններին մասնակցելու նպատակով ապրիլի 24-ին Թուրքիա էր մեկնել Ֆրանսիայի հայ համայնքի ազդեցիկ դեմքերից մեկը` Ալեքսի
Գովջյանը: Նա վերջին անգամ Թուրքիայում եղել էր 2007 թվականին` մասնակցելու Հրանտ
Դինքի հուղարկավորությանը: Նա 2005
թվականի Ֆրասնիայի սենատի կողմից Հայոց ցեղասպանության նախագծի «ճարտարապետներից է և այդ պատճառով Թուրքիայում համարվում է «persona non grata»:
Այս տարի նա Ստամբուլի Թաքսիմ հրապարակում
մասնակցել է ցեղասապնության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը: Այցի ընթացքում Ալեքսի Գովջյանը
պատասխանել է թուրքական «Հյուրրիյեթ» օրաթերթի հարցերին:
- Եթե ճանաչվի ցեղասպանությունը, ի°նչ եք կարծում դրան կհաջորդե°ն հողի և փոխհատուցման պահանջները: Տարիներ շարունակ Թուրքիային մտահոգող խնդիրը սա է եղել:
- Իրականում փոխհատուցման և տարածքային պահանջները մեկ այլ բան են, իսկ ցեղասպանությունը ճանաչելը` մեկ ուրիշ: Ցեղասպանության ճանաչումը բարոյական խնդիր է: Օրինակ ինչպես Գերմանայի նախագահը հրեա ժողովրդից ներողություն խնդրեց: Այսօր Գյուլը կամ Էրդողանը, ինչու չէ երկուսը միասին, կարող են ասել, որ հայ ազգը ցեղասպանության է ենթարկվել: Մենք ցեղասպանության ճանաչումը չենք կապում փոխհատուցման խնդրի հետ: Բացի այդ, ներկայումս ԱՄՆ-ում, Գերմանիայում և Թուրքիայում փոխահուցման գործընթացներ են տեղի ունենում: Թուրքիայում եթե կադաստրային և փաստաթղթային արխիվներ ունեք, կարող եք այնտեղ դիմել: Իսկ հողային պահանջների ժամանակ դա կլուծվի միջազգային օրենքների շրջանակներում: Մի խոսքով, սփյուռքում ոչ մեկ այդպիսի պահանջ չի ներկայացնի: Այն տեխնիկական տեսակնյունից կարող է անել միայն Հայաստանի Հանրապետությունը: Այս պահին այդպիսի մտադրություն դեռ ոչ ոք չի արտահայտել:
- Բայց Թուրքիան Հայաստանի զինանշանի վրա Արարատ սարի պատկերումը մեկանբանում է որպես հողային պահանջ, ին՞չ կասեք այդ մասին:
- Թուրքիայի դրոշի վրա էլ պատկերված են լուսինն ու աստղը: Այդ դեպքում Թուրքիան ի՞նչ է, պետք է լուսնի վերաբերյալ պահանջ ներկայացնի: Արարատ լեռը մեր պատմության ամենակարևոր առանցնք է: Արարատը ոչ միայն մեր, այլև ողջ մարդկության պատմությանն է պատկանում:
- ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կրկին «ցեղասպանություն» եզրաբառը չկիրառեց իր խոսքում և փոխարենը «Մեծ եղեռն» ասաց: Վերոնշյալ արտահայտություների մեջ ըստ ձեզ ո՞րն է տարբերությունը:
- Օբաման իր քաղաքականություն մուտք գործելու պահից ի վեր ցեղասպանություն բառն է ասել: Ցեղասպանությունը նկարագրող բոլոր հնարավոր բառեըը նա իր խոսքում ասել է: Բոլորն էլ գիտեն, որ նրա արտաբերած բառերը ցեղասպանության իմաստ են պարունակում:
- Թուրքիան ինչպե՞ս պետք է արտահայտվի, որ դուք ներեք կամ հարցն իր լուծումը ստանա:
- Միայն պետք է ասի` «այո, ցեղասպանություն է եղել»: Այս
արտահայությունը բավական է, հետո մենք կներենք: Ներելու խնդիրը դուք սխալ մի
հասկացեք: Մենք այսօրվա թուրք մարդուն չէ, որ պետք է ներենք, նրանց հետ մենք
խնդիրներ չունենք: Մենք կներենք անցյալում կատարված դեպքերը: Մենք Թուրքիայի
առանցքային ժամանակաշրջանից ենք խոսում, մեր խնդիրը «Միություն և առաջադիմություն»
կուսակցության հետ է: Ոճրագործ առաջնորդների` Թալեաթի, Էնվերի և այլոց հետ է,
հույս ունենք, որ մի օր Թուրքիայում իրենց անուները կրող հրապարակները, փողոցները,
կառույցները կանվանափոխվեն:
- Ֆրանսիայում ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագի կրկին օրակարգ բերելու ե՞ք:
- Այո, անշուշտ, այն կրկին օրակարգ ենք բերելու,
բայց այժմ կա Սահմանադրական դատարանի խոչընդոտը: Սակայն, գիտեք, որ դա այդքան էլ
կարևոր չէ: Ես կնախընտրեի Ֆրանսիայում վերոնշյալ
նախագծի փոխարեն տեսնել Թուրքայի այս հարցին ցուցաբերած մոտեցման
փոփոխություն: Այդ նախագիծն ավելի շատ կուժեղացնի Հայոց ցեղասպանության ժխտումը, եթե բոլորը ճանաչեն, ապա այն
քրեականցնող օրենքների կարիքը այլևս չի լինի:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ Մեհմեթ Թաթլըի՝ քանի դեռ Թուրքիայում իշխանության ղեկին Էրդողանն է, պետք է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը լուծում տալ, քանի որ Էրդողանից հետո շատ դժվար կլինի հասնել լուծման։

Ըստ Բարչըն Յինանչի՝ Թուրքիան ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, բայց այս պահին, ցավոք սրտի, դրան խանգարում են հարաբերությունները Ադրբեջանի հետ։

Կրիստինա Հարությունյանի հարցազրույցը թուրքագետ Գևորգ Կալլոշյանի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |