Հասարակական13:25, 30 Ապրիլ 2013
Հայ ընտանիքի կորած անցյալի վկայությունները
Ստամբուլի Քարաքյոյ թաղամասում
բացվել է մի ցուցահանդես, որտեղ ներկայացված ցեղասպանությունից ու գաղթից փրկված Ցոլակ և Արամ Դիլդիլյանների
ընտանիքների կյանքի պատմությունը լուսանկարների միջոցով:
Լուսանկարիչներ Ցոլակ և Արամ Դիլդիլյանների ընտանիքը ապրել է
Սվասում գտնվող Մարզիֆոն բնակավայրում
(հայերեն` Մերսովան): Սկզբում գաղթել են թուրքական Սամսուն քաղաք, այնուհետև
Հունաստան, հետո սփռվել Ֆրանսիա և Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Արմեն Ցոլակ
Մարսուբյանը, ով կազմակերպել է այս ցուցադրությունը հավաքել և ներկայացրել է
1872-1923 թվականներին թվագրվող նկարներ ու պապերի հիշողություննեը, որոնք ինչպես
թուրքական «Բիանեթ» լրատվականն է նշում լեզու են առել և պատմում են Դիլդիլյան
գերդաստանի կյանքի պատմությունը:
Իսկ Ցոլակ Դիլդիլյանի թոռ ԱՄՆ-ի «Southern Connecticut » պետական համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր Արմեն ցոլակ Մարսուբյանը
հետևյալ կերպ է պատմում իր ընտանիքի պատմությունը.
«Պապս Մերսովանի Անադոլու քոլեջի
նկարիչն էր: 1915-ի օգոստոսն էր, բոլոր հայերը բռնագաղթեցվում էին: Մերսովանի մի
ոստիկանական ծառայող, գալով պապիս մոտ առաջարկում է կրոնափոխ լինել:
Կրոնափոխության առաջարկը Մերսիվանի
միայն 307 բնակչի է արվել, որոնք բոլորն էլ, ճանաչված արհեստավորներ են եղել:
Ինչպես օրինակ պապս Մերսիվանի միակ լուսանկարիչն էր: Նա սկզբում մերժել էր
կրոնափոխության առաջարկը, ինչպես մնացած 307 հոգուց շատերը, որոնք նախնտրել էին
գաղթի ճանապարհը: Երբ պարզ դարձավ, որ ամերիկացի միսիոներները այլևս չեն կարող
պաշտպանել Անադոլու քոլեջի հայերին ու փրկվելու համար հենց հաջորդ օրը պետք էր փախչել Մերսիվանից,
պապս հաշվի առնելով, որ իր և իր քրոջ ընտանիքում 5-ական երեխաներ կան ու այդ
պայմաններում փախուստը շատ վտանգավոր կլինի, հաջորդ առավոտյան գնաց կառավառական
շենք ու հայտնեց իր ընտանիքի կրոնափեխ լինելու մասին և վերցրեց նրանց թուրքական
անունները: Ցոլակը դարձավ Պարթև, Արամը` Զեքի, Հայկանուշը` Նադիրե:
Նրանց մահվան տարեթիվը 1915-ն է
Ցոլակ Դիլդիլյանը գաղթից կարողանում է փրկել միայն կարողացավ փրկել
միայն Մերսիվանում գտնվող իր եղբորն ու քրոջը ` իրենց երեխանեխով, իսկ Սվասում,
Տրապիզոնում և Սամսունում գտնվող բոլոր Դիլդիլյանները գաղթի ճանապարհին մահացան:
1916-ի Ամանոր, Մերսիվան
Այս
նկարը ինձ համար ամենաթանկ նկարներից է, քանի որ տարիներ անց Դիլդիլյանները այս
նկարի միջից հարյուրավոր մարդկանց նայում են որպես իրենց կորցրած կրոնի ու
ինքնության տերեր:
Գաղթ
դեպի Սամսուն
Անադոլու քոլեջի 1914-1915 թթ. ուսուցչական
անձնակազմ: Նշվածները սպանվել են 1915-21թվականներին:
Դիլդիլյանները
Մերսիվանում կարողանում են մնալ մինչև 1920 թվականը:
Երբ
Մերսիվան հասան Թուրքիան օկուպացրած անգլիական զորքերը, նրանք հայտարարեցին, որ
ցանկացողները կարող են վերադառնալ իրենց հին ինքնությանը: Պապս, լինելով կարդացած
մարդ, խորությամբ էր զգում իր ինքնությունը: Սակայն պապիս ընտանիքի վերադարձը
հայկական ինքնությանը և կրոնին, Մերսիվանում որոշ մարդկանց զայրացրեց: Նրա մի քանի
թուրք մտերիմները նրան զգուշացրեցին վտանգի մասին և խորհուրդ տվեցին լքել
Մերսիվանը:
1920
թվականին Ցոլակ Դիլդիլյանը մեկնեց Սամսուն: Այնտեղ նրա զարմիկ Սմբատը, որը զոհվել
էր գաղթի ճանապարհին, լուսանկարչական ստուդիա ուներ, և նա այդ ստուդիան
աշխատեցնելով կարող էր նոր ապագա կառուցել Սամսունում: Նրա ընտանիքը դեռ
շարունակում էր մնալ Մերսիվանում, երբ այնտեղ է հասնում Թոփալ Օսմանը: Ցոլակի
ընտանիքը ճամբարում պատսպարվելով է միայն կարողանում փրկվել Օսմանի ձեռքից:
1921թվականին ողջ ընտանիքը գաղթում է Սամսուն:
Սակայն
1922 թվականի նոյեմբեր ամսին Սամսունի ղեկավարությունը, նրանցից պահանջեց կարճ
ժամանակում լքել երկիրը՝ պատճառաբանելով, որ եթե ուզում են բացահայտ հայ մնալ, ապա
պետք է լքեն երկիրը: Մինչ այդ նրանք, չնայած դեռ ընթացող պատերազմին, փորձում էին
կարգավորել իրենց կյանքը Սամսունում՝ զբաղվելով ոչ միայն վերոնշյալ լուսանկարչական
ստուդիայով, այլև կոտորածներից ու գաղթից ողջ մնացած երեխաներին որբանոցում
տեղավորելով:
Հունական
կառավարությունը խոստացել էր երկու նավ ուղարկել քաղաքի երկու՝ հայկական և
հունական որբանոցների երեխաներին
տեղափոխելու համար: Սակայն հույները միայմ մի նավ են կարողանում ուղարկել և որբերի
հետ մի կերպ տեղավորվելով Դիլդիլյան ընտանիքը ևս կարողանում է լքել Սամսունը: Գաղթյալ
ընտանիքի անդամների ճանապարհները
բաժանվում են Հունաստանում՝ Ցոլակը ընտանիքով մեկնում է Ֆրանսիա, իսկ ընտանիքի
մնացած մասը՝ ԱՄՆ»:
Ցուցահանդեսը
բաղկացած է երկու հարկից և մի մութ սենյակից, որտեղ դրված են Դիլդիլյան ընտանիքի
այն անդամներ նկարները, որոնք զոհվել են ցեղասպանության ժամանակ:
Ողջ
մնացածներ
Գաղթից
հետո Դիլդիլյան գերդաստանի ողջ մնացած անդամները
Ցոլակ
Դիլդիլյանի թոռ ԱՄՆ-ի «Southern
Connecticut» պետական համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր Արմեն Ցոլակ
Մարսուբյանը, ով կազմակերպել է այս ցուցադրությունը, մասնակցել է նաև ապրիլի 24-ին
Ստամբուլի Թաքսիմ հրապարակում անցկացված հիշատակման միջոցառմանը: Նա նշել է, որ
երբեք չի հավատացել այն մտքին, որ Թուրքիայուն այդպիսի միջոցառում կարող է
կազմակերպվել և ավելացրել, որ այսուհետ պետք է Թուրքիայում կազմակերպվելիք
ապրիլքսանչորսյան միջոցառումներին ավելի մեծ թվով Թուրքիայի և սփյուռքի հայեր
մասնակցեն ու այնտեղ շատ հայերեն հնչի, քանզի տեղի է ունեցել նաև մշակութային
ցեղասպանություն:
Ցուցադրության
ժամանակ օգտագործվել է Մերսիվանի Անադոլու քոլեջի արխիվները, որն այժմ նոր
անվանումով՝ Սալոնիկի Ամերիկյան քոլեջ, գործում է Սալոնիկում: Օգտագործվել են նաև Դիքրան
Քույումջյանի անձնական արխիվը:
Ցուցադրությունը
գործում է ապրիլի 26–ից մինչև հունիսի 8–ը:
Ermenihaber.am
Անադոլու քոլեջի 1914-1915 թթ. ուսուցչական անձնակազմ: Նշվածները սպանվել են 1915-21թվականներին:

Գաղթից հետո Դիլդիլյան գերդաստանի ողջ մնացած անդամները
Ցոլակ
Դիլդիլյանի թոռ ԱՄՆ-ի «Southern
Connecticut» պետական համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր Արմեն Ցոլակ
Մարսուբյանը, ով կազմակերպել է այս ցուցադրությունը, մասնակցել է նաև ապրիլի 24-ին
Ստամբուլի Թաքսիմ հրապարակում անցկացված հիշատակման միջոցառմանը: Նա նշել է, որ
երբեք չի հավատացել այն մտքին, որ Թուրքիայուն այդպիսի միջոցառում կարող է
կազմակերպվել և ավելացրել, որ այսուհետ պետք է Թուրքիայում կազմակերպվելիք
ապրիլքսանչորսյան միջոցառումներին ավելի մեծ թվով Թուրքիայի և սփյուռքի հայեր
մասնակցեն ու այնտեղ շատ հայերեն հնչի, քանզի տեղի է ունեցել նաև մշակութային
ցեղասպանություն:
Ցուցադրության
ժամանակ օգտագործվել է Մերսիվանի Անադոլու քոլեջի արխիվները, որն այժմ նոր
անվանումով՝ Սալոնիկի Ամերիկյան քոլեջ, գործում է Սալոնիկում: Օգտագործվել են նաև Դիքրան
Քույումջյանի անձնական արխիվը:
Ցուցադրությունը
գործում է ապրիլի 26–ից մինչև հունիսի 8–ը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |