Հասարակական11:26, 30 Ապրիլ 2013
Դինքի սպանությանն առնչակից անձինք պաշտոնների բարձրացում են ունեցել
Թուրքական «Ռադիքալ» թերթը մի ուշագրավ հոդված է հրապարակել, որտեղ մասնավորապես հաղորդվում է պոլսահայ
ականավոր գործիչ, «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործին առնչվող անձինք սպանությանը հաջորդած տարիների ընթացքում պաշտոնների բարձրացում են ունեցել: Օրինակ նշվում է, որ Թուրքիայի Տրապիզոն շրջանի հետախուզության բաժանմունքի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Դինքի գործին առնչակից Էնգի Դինչը նախօրեին պաշտոնի բարձրացում է ունեցել: Նա հետախուզության բաժնի պետ է նշանակվել: Էնգին Դինչը հանդիսանում է այն մարդը, ով առաջինն է իրազեկվել Հրատ Դինքի դեմ նախապատրաստվող
սպանության մասին, իսկ սպանության կազմակերպիչ, այժմ ազատարկման մեջ գտնվող Էրհան Թունջելիին էլ հետախուզական բնույթի ծառայություններ է մատուցել:
«Ռադիքալը» միևնույն ժամանակ հաղորդում է մի շարք պաշտոնյաների անուններ, ովքեր առնչություն են ունեցել Դինքի սպանության գործով
դատավարության հետ և պաշտոնների բարձրացում են ունեցել: Նախկինում Ստամբուլի նահանգապետ Մուամմար Գյուլերն այժմ զբաղեցնում է ներքին գործերի նախարարի պաշտոնը: Նախկինում անվտանգության տնօրեն Ջելալեթթին Ջերահը հիմա հանդիսանում է Օսմանիյե շրջանի նահագանպետը: Տրապիզոնի ոստիկանապետ Ռամազան Աքյուրեքն ոստիկանության վերահսկիչ վարչության պետ է նշանակվել: Հրանտ Դինքի «մահվան հրամանը ես եմ տվել» խոսքերի հեղինակ Մեհմեթ Նիհաթ Օմերօղլուն, ում ստորագրությունը կա նաև Վճռաբեկ դատարանի որոշման մեջ, նշանակվել է Թուրքիայի առաջին օմբուդսմեն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |