Ցեղասպանություն08:45, 01 Մայիս 2013
Հայկական կոտորածների գիտական գնահատականը
ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆ
Թուրքագետ, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն
Կարևոր որոշումները նախապատրաստելու համար սուլթա¬նական պալատում ստեղծվել էին առանձին գրասենյակներ, որոնց ղեկավարները վայելում էին սուլթանի կատարյալ վստահությունը: Այդ գրասենյակներից մեկը պաշտոնապես կազմված էր երկու հանձնաժողովներից, որոնք պատասխանատու էին Հիջազի երկաթգծի կառուցման և ֆինանսական հարցերի համար, սակայն իրականում նա հույժ գաղտնիության պայմաններում զբաղվում էր Հայկական հարցով: Նրա ղեկավարն էր Իզզեթ փաշան, որը կարևոր դերակատում ուներ Աբդուլ Համիդի կառավարման համակարգում: Թահսին փաշայի վկայությամբ նա միջնորդի դեր էր կատարում սուլթանի և պետական բարձրագույն պաշտոնյաների միջև, փոխանցելով վերջիններիս սուլթանի հրամանները, այդ թվում նաև հայերին վերաբերող:
Համաձայն լավատեղյակ աղբյուրների տեղեկությունների, Իզզեթ փաշան գտնում էր, որ Հայկական հարցին կարելի է վերջ տալ` վերացնելով հայերին: Այդ առումով նա լիովին միակարծիք էր արյունարբու սուլթանի հետ: Վերը նշված մոտեցումը կիսում էին նաև կայսրության բարձրա•ույն պաշտոնյաներից շատերը: Այսպես, օրինակ, արդեն Բեռլինի վեհաժողովից շատ ժամանակ չանցած օսմանյան հայտնի գործիչ և բազմամյա սադրըազամ (կառավարության նախագահ) Քյամիլ փաշան եկավ եզրա-կացության, որ «հայ ազգին» անհրաժեշտ է վերացնել և այդպիսով խուսափել Արևմտյան Հայաստանում Մեծ տերությունների կողմից պարտադրված բարենորոգումների անցկացումից:
Հայոց ցեղասպանության առաջին փուլի հեղինակները որպես իրենց հանցավոր քաղաքականության գաղափարական հիմնավորում օգտագործում էին համաիսլամականության և դեռևս նոր ձևավորվող համաթյուրքականության հասարակական-քաղաքական վարդապետությունները:
Համաիսլամականության վարդապետության համիդյան մեկնաբանության ակունքները գտնվում են դեռևս 19-րդ դարի կեսերից կայսրության թուրքք աղգաբնակչության և իշխող վերնախավի մի հատվածի շրջանում որպես քաղաքական հոսանք ձևավորված հակաքրիստոնեության մեջ, որը ծնունդ էր թանզիմաթի արևմտամետ բարենորոգումների դեմ ծայր առած կատաղի հակազդեցության: Հետագայում, արդեն իր սուլթանության ընթացքում, Աբդուլ Համիդը հրավիրեց Կ.-Պոլիս համաիսլամականության գաղափարախոս Ջեմալեդդդին Աֆղանիին և միախառնելով նրա գաղափարները թուրքական հակաքրիստոնեության հետ փորձեց ստեղծել Օսմանյան կայսրության պաշտոնական գաղափարախոսությունը:
Համաիսլամականության համիդյան տարբերակը ուներ երկու կողմ: Օգտագործելով այն արտաքին քաղաքականության մեջ Աբդուլ Համիդը ձգտում էր, հենվելով այն հանգամանքի վրա, որ թուրք սուլթանները դեռևս միջնադարում բռնազավթել էին խալիֆի տիտղոսը, համախմբել աշխարի մուսուլմանությանը Օսմանյան կայսրության գերիշխանության ներքո և օգտագործել նրան Մեծ տերությունների դեմ պայքարում: Համաիսլամականությունը երկրի ներսում օգտագործվում էր որպես գաղափարական միջոց կայսրության տարածքային ամբողջականությունը պահպանելու համար: Այդ մասին շատ են գրում թուրք և արտասահմանցի հեղինակները, անտեսելով այն փաստը, որ համաիսլա¬մա-կանությունը օգտագործվեց նաև որպես հայկական կոտորածները «տեսականորեն» հիմնավորելու և մուսուլման թուրքերին ու քրդերին հայերի` որպես քրիստոնյաների դեմ գրգռելու միջոց: Պատահական չէ, որ ժամանակի Ավստրո-Հունգարիայի դեսպանը Կ.-Պոլսում, որը ականատեսն էր հայկական ջարդերի, պատկերավոր բնութագրում էր նրանց որպես «քրիստոնյաների դեմ ուղղված մուսուլմանների խաչակրած արշավ»:
Համաիսլամականության քարոզչությունը իրականացվում էր ինչպես հրապարակային միջոցներով, այնպես էլ գաղտնի, ինչի համար օգտագործվում էին իսլամական միստիկական եղբայրու¬թյուն¬ների ղեկավարները` շեյխերը և մոլաները, որոնք շրջում էին երկրով մեկ և թուրքերին ու քրդերին լարում «գյավուր» հայերի դեմ: Այդպիսով, կայսրության հայ ազգաբնակչությունը սկսեց դիտար¬կվել նրանց կողմից որպես Օսմանյան կայսրությանը թշնամի քրիստոնյա աշխարհի ներկայացուցիչ, որը ենթական է ոչնչացման: Հետագայում, ջարդերի ժամանակ մուսուլմանական մոլեռան¬դությունը ամբոխին հայերի դեմ գրգռելու հիմնական միջոցն էր:
Համիդյան շրջանում սկսեցին զարգանալ նաև համաթյուր¬քականության վարդապետության որոշ տարրեր, որոնք երիտթուրքերի կառավարման տարիներին հիմք հանդիսացան նրա` պետական գաղափարախոսության վերաճման համար: Այդ տարրերից էր «թուրքական Անատոլիայի» հայեցակարգը: Անատոլիա բառով փոխարինվեց Փոքր Ասիա ընդունված եզրույթը և Անատոլիան սկսեց պրապագանդվել որպես բացառապես օսմանյան թուրքերին պատկանող թյուրքական Հայրենիքի մի կարևորագույն տարա¬ծաշրջան, որը իր մեջ էր ընդգրկում, ինչպես այդ հայեցակարգի կողմնակիցներն էին գտնում, նաև հին ժամանակներում նրա մի մասի վրա գոյություն ունեցած Հայաստանը: Որոշ հեղինակներ սկսեցին նույնիսկ պնդել, որ հայերի նախնիները ոչ մի կապ չունեն ներկայիս հայերի հետ և եղել են թուրքեր: Կային հեղինակներ, որոնք պնդում էին, որ Անատոլիայի քրիստոնյաները իրականում թուրքեր են, որոնք տարբերվում են նրանցից միայն կրոնով:
Աղբյուրները վկայում են, որ արդեն 1890-ական թթ. սկզբներից սուլթանը և իր մերձավորները սկսեցին հայերի զանգվածային կոտորածների անմիջական ծրագրավորումը: Այդ են վկայում և բրիտանական դիվանագիտական, և թուրքական աղբյուրները: Այսպես, օրինակ, անգլիացի հոգևորական Մալքոլմ Մաքքոլը, ուսումնասիրելով Օսմանյան կայսրությունում տեղակայված բրիտանացի հյուպատոսների հաղորդագրությունները, հանգել է եզրակացության, որ հայկական կոտորածների ծրագիրը սկսվել է նախապատրաստվել 1890 թ. ամռանից:
Այդ ծրագրի ամբողջական տեքստը դեռևս չի հաջողվել հայտնաբերել: Սակայն վերլուծելով թուրքական իշխա¬նությունների հետագա գործողությունները կարելի է հանգել եզրակացությունների նրա որոշ դրույթների վերաբերյալ: Սուլթան Աբդուլ Համիդի անձնական քարտուղարներից Մուսթաֆա Նեդիմը իր հուշագրություններում նշում է, որ 1890 թ. հուլիսի 27-ի Քում Քափուի հայտնի ցույցից որոշ ժամանակ անց սկսեցին կազմավորվել քուրդ հրոսակներից կազմված «Համիդիյե» հեծելազորային ջոկատները: Նրանց ստեղծումը վկայում էր, որ հայոց ցեղասպանության առաջին փուլի ծրագիրն արդեն հիմնականում պատրաստ է, քանի որ հետագայում «Համիդիյե» մարդասպանական ջոկատները օգտագործվեցին սուլթանական իշխանությունների կողմից որպես հայ խաղաղ ազգաբնակչության զանգվածային սպանդն իրականացնող կարևորագույն միջոց:
Ըստ ամենայնի, այդ ծրագրի կարևոր առանձ¬նահատկություններից է եղել այն, որ նա նախատեսել է դաժան կոտորածներ հայ խաղաղ ազգաբնակչության դեմ այն պարագայում, երբ գոյություն չի ունեցել թուրքական իշխանությունների դեմ ուղղված զանգվածային ընդվզման որևիցե դեպք: Այս հանգամանքը պարզ էր արդեն ժամանակակիցների համար: Ռիզեում Ռուսաստանի փոխ-հյուպատոս Ալեքսանդր Գիպիուսը իր կողմից կազմած վերլուծական գրությունում ընգծում էր, որ սխալ կլինի թուրքական իշխանությունների կողմից կազմակերպված կոտորածները բնութագրել որպես պատասխան գործողություններ հայ «ագիտատորների» կողմից ցուցաբերած ակտիվության նկատմամբ: Ռուս դիվանագետը բարեխիղճ կերպով վերլուծելով բազմաթիվ փաստեր հանգում է եզրակացության, թե թուրքերի կողմից տարիների ընթացքում կազմակերպվող հայերի հալածանքները մաս են կազմում ներքին քաղաքականության ծրագրի և մաթեմատիկայի լեզվով ասած «մշտական մեծություն են», այսինքն շարունակվելու են անկախ այն գործողություններից, որոնք կձեռնարկեն հայերը: Ըստ էության, բերված փաստաթուղթը վկայում է, որ ռուս դիվանագետը բացահայտել է հայկական կոտորածների համիդյան քաղաքականության կանխամտածված լինելու հանգամանքը:
Այսպիսով, կարելի եզրակացնել, որ հայոց ցեղասպանության համիդյան ծրագրի հիմնական բաղադրիչները պատրաստ էին արդեն 1890-ական թթ. սկզբներից: Այն սկսեց իրականացվել հայոց ազատագրական շարժման կարևոր կենտրոններից մեկում` Սասունում 1892 թվականից: Երկու տարի անց, 1894 թվականին կայսրության բանտերը արդեն լցված էին հայերով: Արյունալի զանգվածային կոտորածները դեռ առջևում էին:
Աղբյուր` article.diplomat.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |