Միջազգային08:06, 02 Մայիս 2013
Freedom House: Թուրքիան մամուլի ազատությամբ 120-րդն է

Ամերիկյան Freedom House հրապարակել է 2013 թվականի աշխարհում մամուլի ազատության մասին զեկույցը:
Զեկույցի առաջին 5
տեղերում գտնվում են սկանդինավյան երկրները, համապատասխանաբար, Նորվեգիան,
Շվեդիան, Բելգիան, Ֆինլանդիան և Հոլանդիան: Վերջին տեղերը զբաղեցնում են Իրանը, Հյս. Կորեան և Սիրիան, որոնց հետ ԱՄՆ-ը վերջին շրջանում լարված հարաբերություններ ունի:
Թուրքական «Ջիհան» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Թուրքիան գտնվում է ցուցակի 120-րդ տեղում և ընդգրկվել է մասնակի ազատ մամուլ ունեցող երկրների շարքում: Չնայած որ Թուրքիայում մամուլի և խոսքի ազատությունը սահմանադրորեն երաշխավորված է, այնուամենայնիվ, այն մասնակի է կիառվում: Էրգենեքոնի գործով և քուրդ գրոհային կասկածանքով անձանց ձերբակալումների պատճառով Թուրքիան շարունակում է մնալ որպես մի երկիր, որը աշխարհում ամենաշատն է լրագրողների բանտարկել:
Freedom House կազմակերպության ղեկավար Դեյվիդ Քրամերը հիշեցրել է, որ Թուրքիայում ավելի շատ են ձերբակալված լրգրողները, քան որևէ այլ երկրում: Քրամերը նշելով, որ զեկույցը դատավճիռ չէ, և ինքն էլ այդ դիրքորոշմանը կողմնակից չէ, ասել է. «Սակայն, այսպիսի թվերի առկայության պատճառով ուրվագծվող պատկերը ցույց է տալիս որ Թուրքիայում մամուլի ազատության առումով խնդրիրներ կան»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |