Հասարակական09:12, 02 Մայիս 2013
Պահանջվում է թուրքական օդանավակայանը վերանվանել Հաթուն Սեբելջյանի անունով
Թուրքական «Դեմոքրաթրիկ հաբեր» լրատվական կայքում
հրապարակվել է Քազիմ Գյունդողանի հոդվածը` նվիրված Հայոց ցեղասպանությանը և
Դերսիմի կոտորածին` որպես նախորդի տրամաբանական շարունակություն: Որպես Հայոց
ցեղասպանության հետևանք անդրադարձել է նաև Հաթուն Սեբելջյանին` Աթաթուրքի կողմից որդեգրված հայ որբին, որը հայտնի
է Սաբիհա Գյոքչեն անունով Դերսիմը ռամբկոծած և թուրք առաջին կին օդաչուն:
Հոդվածագիրը նշում է, որ մեկ լեզու, մեկ
ազգ, մեկ կրոն քաղաքկանությունը, որը սկսել էր «Միություն և առաջադիմություն կուսակցությունը»
(İttihat ve teraki) և որը իր շարունակությունն էր գտել Հանրապետության (Թուրքիայի
Հանրապետություն-խմբ.) օրոք, Անատոլիայի ժողովուրդների տառապանքների պատճառ է
եղել:
1915 թվականին հայկական կոտորածը, որը իթթիհադականների ստեղծագործությունն էր,
այնուհետև 1921 և 1925 թթ սկսված, 1930-ականներին շարունակվող քրդական կոտորածները
և 1937-1938թթ. Դերսիմի ջարդն էլ, որի հեղինակն էլ Հանրապետությունն էր, գրվել են
պատմության սև, մութ էջերում:
Հոդվածագիրը ընդգծել է, որ ինչպես 1915-ը, այնպես էլ 1938-ին մարդկության դեմ
հանցանք է կատարվել:
«1915 թվականի ջարդից հետո 2-ամյա Հաթուն Սեբելջյանը իր նման որբ մնացած քրոջ հետ միասին տեղավորվում է
Այնթափի հայկական որբանոցում: 9 տարեկանում վերցվելով
որբանոցոց` որդեգրվում է Աթաթուրքի կողմից: Փոքրիկ Հաթունի անունը փոխվում է
և դաստիարակվում որպես «մեծ թուրք ազգի
կնոջ մոդել»:
Ափսոս, որ Հրատ Դինքը, որը այս փաստը պիտի պարզեր և ջրի երես հաներ, սպանվեց
պետության կողմից:
Հայերի «քոքը կտրվել է», շաշ քրդերը հսկողության տակ են, հերթը հիմա Դերսիմի
հայերին, ալևի զազաներին (Kızılbaş Kırmanç) և քրդերին է հասել:
Հանրապետությունը 1926 թվականից սկսած մանրամասն կերպով աշխատել է Դերսիմիի
ոչնչացման ծրագրի վրա:
1937 թվականին սկսված և 1938 թվականին ավարտված ջարդերի ժամանակ կիրառվել է ծանր
զինտեխնիկա, թունավոր գազեր, ինքնաթիռներ: Ահա այս ինքնաթիռներից մեկն էլ
հայկականությունից երես թեքած Սաբիա Գյոքչեն է վարել:
1937 թ. օգոստոսի 21-ին «Թան» թերթի թղթակից Ահմեթ Էմին Յալմանին տված
հարցազրույցում իր պարտականությունները
հետևյալ կերպ է բնութագրել. «Դերսիմի թռիչքներս ավելի ոգևորիչ էին: Մեկ-երկու
անգամ որպես օդաչում եմ թռչել, բայց մեծամասամբ եղել եմ որպես դիտորդ: Նման
պարտականությունների ժամանակ, երբ մարդ պատերազմի ոգևորությունն է տեսնում, իր
մասնագիտությունից ավելի շատ է լավ զգում: Մարդ նախևառաջ ռումբերն է նետում, այդ
ավարտելուց հետո, երբ կենդանի թիրախ է տեսնում ինքնաբերաբար գնդացիր է կիրառում:
Դերսիմում իմ առաջին ռմբակոծության ոգևորությունը չեմ մոռանա: Պատերազմի
դաշտում կենդանի թիրախի ռմբահարումը
մարդու գութը չի շարժում: Մարդ միայն իր պարտականությունները անելու համար մտածում
է գտնելու և հարվածելու մասին»:
Իսկ 1956 թվականինի «Միլլիյեթ» թերթին Դերսիմի
հուշերը մասին պատմել էր. « Մեզ հրաման էր տրվել` կենդանի ինչ շունչ տեսնենք,
կրակենք: Անգամ կրակել ենք ապստամբների սնունդ այծերի վրա»:
Ցավալի է, որ այս բարբարոսական և անխիղճ պատմությունը կնոջ է պատկանում: Այն էլ մի
կինոջ, որը Հանրապետության գաղափարախոսության մոդելն է: Հանրապետությունը, որը «Դերսիմ
քաղաքակրթություն էր տանում»:
Հանրապետության հիմնադրման գաղափարախոսությունը հասկանալու տեսանկյունից չափազանց
ուշագրավ է, որ կարմրագլուխների (ղըզըլբաշ), քրդերի, զազաների, հայերի և
թուրքմենների համատեղ բնակավայր համարվող Դերսիմի թուրքականացման և
սուննիականացման համար որպես զենք, գործիք հայ է ընտրվել և այդ ջարդը իրագործելու
համար նրան «աշխարհի առաջին կին ռազմական օդաչու» կոչումն է տրվել:
Դերսիմում էլ սպանված հազարվոր մարդիկանց, այրված հարյուրավոր գյուղերի, աքսորված հազարավոր մարդկանց կողքին թուրքականացման, սունիականացման նպատակով «հոգեզավակության» անվան տակ երեխաները` Դերսիմի կորած աղջիկները բաժանվում
եին աստիճանավոր զինվորականներին: Դերսիմի կորած աղջիկներն էլ, ինչպես հայ աղջիկ
Հաթունը կտրվում էին իրենց արմատներից և Բեսի, Սենգե, Ինթիրազ անունները Շերիֆե,
Այշե, Իքբալ անուններով էին փոխվում:
Ի հիշատակ անգերեզման դիակներին, անուները փոխված երեխաներին
Դերսիմի միությունների դաշինքը մի քանի
տարի է, ինչ մայիսի 4-ին` Դերսիմի ջարդերի հիշաատակման օրը, պահանջում է Սաբիհա
Գյոքչենի անվան օդանավակայանը անվանափոխել:
Սակայն դա բավարար չէ, հանուն ինչպես 1915, այնպես էլ 1938թ կոտորածներից տուժածների, անտուն
մնացածների, անգերեզման դիակների, արմատներից կտրված և անուները փոխված երեխաների հիշատակի Սաբիհա Գյոքչենի անունը
կրող օդանավակայանը պետք է վերանվանվի Հաթուն Սեբելջյանի անվան: Այս ժողովրդավարական
պահանջը ոչ միայն հայերի և դերսիմցիների, այլև ամբողջ դեմոկրատական ուժերի, հայերի
և Դերսիմի ջարդերի վերաբերյալ վերջին
տարիներին ճշմարտությունը տեսնող մտավորականների միասնական պահանջը պետք է լինի:
Մեր երկիրը կարիք ունի ոչ թե պատերազմի,
այլ խաղաղության, եղբայրության և ժողովրդավարության խորհրդանիշների: Այսպիսի արշավը
անհրաժեշտ է, որպեսզի այս երկիրը կարողանա առողջ
կերպով մութ և արյունոտ պատմության հետ հաշիվները
մաքրել և առերեսվել:
Օսմանյան ժամանակշրջանից մինչև մեր օրերը որպես իրենց արմատներից պոկված
ժողովուրդների երեխաների, «հոգեզավակության» անվան տակ թուրքացված «կորած աղջիկենրի» խորհրդանիշ Հաթուն Սեբելջյանի անվամբ
օդանավակայանի կոչումը առերեսվելու և ցավերը բուժելու համար կարևոր մի քայլ կլինի:
Բացի այդ Դերսիմի ջարդերը ընդունելու մասին ասող և «խաղաղության գործընթացը» առաջ
տանել ցանկացող իշխանությունների այս հարցում անկեղծության չափորոշիչն է:
21-րդ դարում մտքի և խղճի անհրաժեշտությունը է, որպեսզի նախապատվություն տրվի անմեղ
և տառապյալ Հաթուն Սեբելջյանին, քան մարդկանց անխղճորեն ռմբահարող ռազմական օդաչու
Սաբիհա Գյոքչենին»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |