Տնտեսական03:35, 02 Մայիս 2013
Եվրամիությունը Թուրքիայի համար 3 % տնտեսական աճ է կանխատեսել

Եվրահանձնաժողովը կարծում է, որ եվրո գոտու տնտեսությունը կշարունակի կրճատվել: Թուրքական «Դունյա» էլեկտրոնային լրատվամիջոցի փոխանցմամբ, դրան հակառակ Եվրոպական հանձնաժողովը Թուրքիայի համար տնտեսական աճի կանխատեսումը
2.9-ից բարձրացրել է 3 %-ի: Աշխարհի տնտեսության մեկ հինգերորդը կազմող 17 երկրից
բաղկացած եվրո գոտու համար տնտեսության աճ սպասվում է 2014 թվականին:
Եվրոպական հանձնաժողովը եվրո գոտու համար կանխատեսած 0.1% տոկոս աճը, նոյեմբեր
ամսին վերանայելով, փոխել է 0.3% անկման: Իսկ գալիք տարվա համար Եվրո գոտու համար
նախատեսվել է 1.4 տոկոս աճ:
Նույն նոյեմբեր ամսվա վերանայումից հետո Թուրքիայի տնտեսական աճի
կանխատեսումը հասել է 3.7 տոկոսի, իսկ 2014 թվականի Թուրքիայի համախառն ներքին արդյունքի մասով 3.8 տոկոսի
աճ է կանխատեսվել:
Եվրոմիության կողմից հրապարակված զեկուցման համաձայն Թուրքիայում սպասվող
աճը գերազանցելու է անդամ երկրների աճի միջին ցուցանիշը:
Հանձնաժողովի կանխատեսել է նաև, որ Եվրոմիության անդամության թեկնածու
պետությունների ընթացիկ տարվա միջին աճը կկազմի 2.6, իսկ հաջորդ տարվա համար` 3.7%
:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |