Ցեղասպանություն07:04, 04 Մայիս 2013
Թուրքական մամուլի արձագանքը Հռոմի Պապի գրքի վերահրապարակմանը
Օրերս վերահրատարակվել է ներկայիս Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի և Արգենտինայի
գլխավոր փաբբի Աբրահամ Սկորկայի համահեղինակությամբ 2010-ին տպագրված «Երկնքում և
երկրում» գիրքը, որտեղ խոսվում է այնպիսի թեմաների մասին, ինչպիսիք են աբորտը,
աթեիզմը, կապիտալիզմը, կրոնը, Հրեական ողջակիզումը:
Գրքի «Կրոններ» բաժնում Պապը գրել է. «20-րդ դարում իրենց աստվածներ համարողները հիմնահատակ կործանել են գյուղական բնակավայրերը: Թուրքերը դա արել են հայերի, նացիստները հրեաների, ստալինյան կոմունիստներն ուկրաինացիների նկատմամբ: Մարդկանց սպանելու համար օգտագործել են աստվածային թեմաների մեկնաբանություններ»: Պապը նաև նշել է, որ Հայոց ցեղասպանության ժամանակ մեծ տերությունները «ձեռքերը լվանալով» մի կողմ քաշված անտարբեր դիտել են:
Այս գրքի վերահրապարակումը թուրքական մամուլում դիտվել է որպես թուրք ժողովրդի դեմ ուղղված ծանր վիրավորանք: Լրատվամիջոցներին անհանգստացրել է հատկապես այն հանգամանքը, որ Պապը Հայոց ցեղասպանությունը համեմատել է հրեականի` Հոլոքոսթի, իսկ թուրքերին` նացիստների հետ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |