Տարածաշրջան07:20, 06 Մայիս 2013
Թուրք գրող. «Դերսիմի բնակչության 20 տոկոսը հայեր են»

Թուրք գրող Ջաֆեր Սոլգունը թուրքական հեռուստաեթերից հանդես է եկել ուշագրավ հայտարարություններով: Էրքամ Թաուֆանի վերլուծական հաղորդմանը հյուրը լինելով` Սոլգունը շոշափել է նաև հայկական թեմատիկան: Ըստ նրա` Դերսիմում (Թուրնջելի) 1915 թվականի տեղահանությունից հետո, հայերը ձուլվել են ալևիների և քրդերի հետ: Նշել է, որ 1900 թվականին Անդրանիկ անվունով մի պատմաբան շրջայց է կատարել Դերսիմում, և ընթացքում կատարված դիտարկումներն ամփոփել «Դերսիմ» անվամբ գրքում: Այդ գրքում նշվում է, Դերսիմում տեղի բնակչության մոտ 20 տոկոսը հայեր են:
Ջաֆեր Սոլգունը հիշեցրել է «Թուրքիայի պատմական ընկերության» նախկին նախագահ, այժմ «Ազգայնական շարժում կուսակցության (ԱԶԿ-MHP) պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուի այն խոսքերը, համաձայն որոնց, Դերսիմում ով ներկայանում է քուրդ կամ ալևի, բոլորն էլ հայ են: Սոլգունը ափսոսանք է հայտնել, որ պատմաբան Հալաչօղլուն կարող է նման անհեթեթություն դուրս տալ:
«Այսօր մեծ թվով քրդեր վստահ են իրեց ինքնության իսկության համար, սակայն շատ դեպքերում ուղղակի մտահոգիչ է այն հանգամանքը, որ ոչ բոլորն են լավատեղյակ իրենց իսկական ինքնության մասին: Միշտ էլ մեր մեջի հայերը պետությունից թաքցրել են իրենց հայ լինելը: Հայ լինելը շատ խնդիրներ են առաջացրել»,- նշել է Սոլգունը:
Նշենք, որ 1965թ. պաշտոնական մարդահամարի տվյալներով Դերսիմում բնակվելիս է եղել ավելի քան 154 հազար մարդ: Հետագա տասնամյաների ընթացքում թուրքական իշխանութունների վարած քաղաքականության հետևանքով տարեցտերի բնակչության թիվը սկսեց նվազել: 2012-ի մարդահամարի համաձայն Դերսիմի բնակչության թիվը նվազել է շուրջ 86 հազարի:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |