Հասարակական09:05, 06 Մայիս 2013
Աթաթուրքի հայ հոգեզավակը, նրա անվան օդանավակայանը և Դերսիմի կոտորածները
Թուրքական «Ռադիքալ» (Radikal) պարբերականի սյունակագիր Այշե Հյուրն օրերս
հրապարակած իր հոդվածում անդրադարձել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի
հոգեզավակներից մեկի` Սաբիհա Գյոքչենի ինքնությանը` նշելով, որ որոշ վարկածների համաձայն նա ծագում է հայ էր` Հաթուն Սեբիլջիյան անունով:
Անդրադառնալով Սաբիահա Գյոքչենի կյանքի պատմությանը` հոդվածագիրը նշում է, որ հենց
ինքը`
Սաբիհան, ժամանակին իր տված հարցազրույցներից մեկում պատմել է, որ Աթաթուրքն իրեն որդեգրել է 12
տարեկան հասակում 1925թ. Բուրսա կատարած այցի
ժամանակ: Գյոքչենը պատմել է, որ ծնողներ չի ունեցել և այդ ժամանակ ապրել է մեծ եղբոր հետ: Տեսնելով
Աթաթուրքին` վազել նրա մոտ: Աթաթուրքը զրուցել է աղջնակի հետ և այնքան է հավանել
նրան, որ
որոշել է որդեգրել ու իր հետ տանել Անկարա:
Հոդվածի հեղինակը ներկայացրել է Սաբիհայի
կենսագրության մյուս տարբերակը ևս, որի մասին հանրությանը ժամանակին
իրազեկել էր լուսահոգի Հրանտ Դինքը:
«2004-ին Հրանտ
Դինքի ստորագրությամբ հրապարակվեց «Սաբիհա Գյոքչենի գաղտնիքը» հոդվածը: Այդ հոդվածը
մեկն էր այն մյուսներից, որոնք քայլ առ քայլ Հրանտին դեպի մահ էին տանում»,-գրում
է Այշե Հյուրն: Դինքի
հոդվածում ներկայացվում էր մի պատմությունը, որը Դինքին պատմել էր Սաբիհա Գյոքչենի
մորաքույրը` Հռիփսիմե Սեբիլջյանը: Այդ պատմության համաձայն` Ներսես Սիբիլջյանի (Սաբիհայի հայրը) ընտանիքը Հալֆեթի
Ջիբիլ գյուղում է բնակվել: 1915թ. հուլիսի 17-ին գյուղապետը շրջել է տնետուն և
հանձնել մի փաստաթուղթ, որում գրված է եղել, որ նրանք 24 ժամվա ընթացքում պետք է
լքեն իրենց տներն ու ճանապարհ դուրս գան դեպի Հալեպ:
Սեբիլջիյան ընտանիքը ճարահատյալ ճանապարհ է դուրս գալիս: Նրանց առաջին կանգառը
լինում է Այնթափը, որտեղ շատ այլ հայերի
նման նրանք էլ որոշում են երեխաներին
հանձնել միսիոներական որբանոց` նրանց անվտանգությունն ապահովելու համար: Եվ այսպես`
6-ամյա Տիրուհին և 2-ամյա Հաթունը
հայտնվում են որբանոցում:
1918 հոկտեմբերի 30-ին Մուդրոսի զինադադարի ստորագրումից հետո, իրենց տները
վերադառնալ խիզախած հայերից էին նաև Սեբիլջյան ընտանիքի անդամները: Նրանք հասնելով
Այնթափ` գնում են միսիոներական որբանոց, որպեսզի վերցնեն երեխաներին: Սակայն
այնտեղ իմանում են, որ Աթաթուրքը շրջել է որբանոցներով ու ասել, թե ում ամենաշատը հավանի, նրան
հոգեզավակության կառնի: Եվ այդպես որդեգրել է Հաթունին` նրան տալով նոր անուն`
Սաբիհա, իսկ ավելի ուշ` նոր ազգանուն` Գյոքչեն:
Հաթունն այդ օրվանից ապրել է Աթաթուրքի մոր Զուբեյդեյի մոտ, որի մահից հետո
1923թ. տեղափոխվել է Բուրսա, իսկ 1925թ. Բուրսա կատարած այցի ժամանակ Աթաթուրքը
նրան Անկարա է տարել: Դինքի հոդվածում
ասվել է, որ Հաթունի (Սաբիհա) մորեղբոր որդին Աբրահամ Կարապետյանը 1955թ. Հաթունին
գտնելու համար գալիս է Անկարա և հանդիպում Սաբիհա Գյոքչենի հետ: Նրանք զրուցում
են, նկարվում:
Նշենք, որ Սաբիհա Գյոքչենը Թուրքիայի ռազմական
համակարգում բարձր դիրք է զբաղեցրել և մեծ ճանաչման հասել։ Նա առաջին թուրք կին
օդաչուն է, ճանաչվել է աշխարհի հայտնի 20 օդաչուներից մեկը, ընդ որում` այս
տիտղոսին արժանացած առաջին և միակ կինն է։ Ներկայումս նրա անունով օդանավակայան կա
Թուրքիայում։ Սակայն ամենակարևոր
հանգամանքը, որ հստակ առանձնացվում է նրա կենսագրության մեջ, այն է, որ 1938թ. Դերսիմի
ալևիների
ապստամբության ժամանակ Սաբիհան կործանիչով ռմբակոծել է ապստամբներին, ինչը մեծապես
օգնել է թուրքական բանակին վերահսկողության տակ վերցնել Դերսիմը և ճնշել
խռովությունը։
Այս առնչությամբ օրեր առաջ հրապարակվել էր Քազիմ Գյունդողանի հոդվածը`որտեղ առաջ էր քաշվում այն գաղափարը , թե պատահական չէ, որ Դերսիմի
կոտորածներում որպես գործիք օգտագործվել է հայկական ծագումով օդաչուն.
«Հանրապետության հիմնադրման գաղափարախոսությունը հասկանալու տեսանկյունից չափազանց ուշագրավ է,
որ կարմրագլուխների (ղըզըլբաշ), քրդերի, զազաների, հայերի և թուրքմենների համատեղ բնակավայր համարվող Դերսիմի թուրքականացման և սուննիականացման համար որպես զենք, գործիք հայ է ընտրվել և այդ ջարդը իրագործելու համար նրան «աշխարհի առաջին կին ռազմական օդաչու»
կոչումն է տրվել»,-
գրում է Գյունդողանը:
Քազիմ Գյունդողանը հոդվածում նշում է, որ Սաբիհա Գյոքչենի
անվան օդանավակայանը պետք է անվանափոխել Հաթուն Սեբիլջյանի:
«Օսմանյան ժամանակշրջանից մինչև մեր օրերը որպես իրենց արմատներից պոկված ժողովուրդների երեխաների, «հոգեզավակության» անվան տակ թուրքացված «կորած աղջիկների» խորհրդանիշ Հաթուն Սեբիլջյանի անվամբ օդանավակայանի կոչումը առերեսվելու և ցավերը բուժելու համար կարևոր քայլ կլինի: Բացի այդ Դերսիմի ջարդերը ընդունելու մասին խոսող և «խաղաղության գործընթացը» առաջ տանել ցանկացող իշխանությունների այս հարցում ունեցած անկեղծության չափորոշիչն է:
21-րդ դարում մտքի և խղճի անհրաժեշտությունը է, որպեսզի նախապատվություն տրվի անմեղ և տառապյալ Հաթուն Սեբիլջյանին, քան մարդկանց անխղճորեն ռմբահարող ռազմական օդաչու Սաբիհա Գյոքչենին»,-ընդգծում է հոդվածագիրը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |