Մշակութային10:25, 06 Մայիս 2013
Թուրքիայի կրոնական կառույցների ժամանակակից հայ ճարտարապետը
Թուրքական «Էնսոնհաբեր»
լրատվական կայքը փոխանցում է,
որ Մալաթիայում ծնված և 6 տարեկանում
Ստամբուլ տեղափոխված Գևորգ Օզքարագյոզն առանց նյութական փոխհատուցման ակնկալիքների
նախագծում և կառուցում է մզկիթներ, եկեղեցիներ և ալևիների սրբատեղիներ`ջեմևիներ: Միջանկյալ
նշենք, որ ջեմևիները Թուրքիայում չունեն որևէ
իրավական կարգավիճակ` որպես պաշտամունքի վայրեր, և պետության կողմից դիտվում են
որպես մշակութային տներ: Ալևիների պահանջներից մեկն է` տալ ջեմևիներին իրավական
կարգավիճակ, որտեղ կկարողանան ազատորեն կատարել ծեսեր:
1994 թվականին Օզքարագյոզը Ստամբուլում կրկին անվարձահատույց ջեմևի է կառուցել, 2000-ին Հայոց պատրաիարքարանի շենքի վերակառուցման աշխատանքներն է կատարել, 2010-ին Ստամբուլը Եվրոպայի մշակութային մայրաքաղաք գործակալության հետ միասին Գումքափըյում գտնվող հայկական սուրբ Որդվոց Որոտման եկեղեցու մշակութային կենտրոնի վերածման աշխատանքներն է իրագործել:
Վերջին շինությունը, որը կառուցել է հայ ճարտարապետը, եղել է Բալըքեսիրի Պլեվնե մզկիթը: Այն կառուցվել է տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ: Անդրադանալով Պլեվնեյի մզկիթի կառուցման առաջարկին, որն արվել էր տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի կողմից` Օզքարագյոզը նշել է, որ մզկիթի կառուցման նախագիծը հայ ճարտարապետին հանձնարարելը մեծ խիզախության օրինակ է:
Երկու շաբաթ առաջ Բալըքեսիրի, Գյոնենի, Բանդըրմայի մուֆթիների, քաղաքապետերի մասնակցությամբ տեղի է ունեցել մզկիթի բացման արարողությունը: Մզկիթում առաջին ուրբաթօրյա նամազին մասնակցել է նաև հայ ճարտարապետը: Նախագծի ավարտից հետո նա ասել է «Ես քրիստոնյա եմ և եկեղեցի եմ գնում: Սակայն յուրաքանչյուր կրոն և հասարակությանը փորձում եմ հասկանալ: Նախագծերն էլ իրականացնելիս այս ընկալամբ, մոտեցմամբ եմ աշխատում: Գյոնենում առաջին անգամ ուրբաթօրյա նամազի եմ մասնակցել: Այսպիսի բաներից երբեք անհանգստություն չեմ զգում: Չնայած, որ Մալաթիայում եմ ծնվել, այնուամենայնիվ, 7 տարի է, ինչ Գյոնենում աշխատում եմ և փողոցում արդեն առանց օտարություն զգալու շրջում եմ մարդկանց հետ, որոնց դիտում եմ որպես իմ համաքաղաքացիներ: Քաղաքական գործիչները, քաղաքացիներն էլ ինձ ջերմորեն են վերաբերվում»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Թատերական խմբակի ղեկավար Էրթյուրք Էրքեքը ներկայացման վերջում պատասխանել է հանդիսատեսի հարցերին։
«Մենք այստեղ ենք՝ ներկայացնելու մեր լեզուն, մշակույթը և կիսելու մեր ընդհանուր ժառանգությունը»,-ասվել է Յունուս Էմրեի անվան համալսարանի սոցցանցյան գրառման մեջ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |