Քաղաքական09:13, 06 Մայիս 2013
Քրդական կուսակցությունը պահանջում է անհապաղ քվեարկության դնել հայ-թուրքական արձանագրությունները
Թուրքիան շարունակում է հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացը կապել Լեռնային Ղարաբաղի հետ: Այս անգամ դա արել է Թուրքիայի Առևտրի նախարար Հայաթի Յազըջըն:
Քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության» պատգամավոր Մյուլիքյե Բիրթանեն գրավոր հարցում է ուղղել մեջլիսին` պահանջելով որպեսզի Թուրքիայի առևտրի նախարարը գրավոր կերպով պատասխանի:
Պատգամավորի և նախարարի նամակները ներկայացվում են ստորև:
Քուրդ պատգամավորի հարցման մեջ մասնավորապես նշված է. «Կարսը Թուրքիայի միակ նահանգն է, որը փակ սահմաններ ունի: Արձանագրությունների ստորագրումից 4 տարի է անցել, սակայն դեռ որևէ առաջընթաց չկա: Երբ նայենք նահանգի սոցիալ-տնտեսական վիճակին, արձանագրությունները ժամ առաջ կյանքի կոչելը մեր առաջ է կանգնում որպես խիստ կարևոր անհրաժեշտություն: Այդ իսկ պատճառով պետք է ապահովել արձանագրությունները ուժի մեջ մտցնող աշխատանքների անհապաղ կատարումը և Աքյաքա մաքսային կետի վերագործարկումը:
Այս առումով`
1. Առկա վիճակում Թուրքիա-Հայաստան առևտրի ծավալը որքա՞ն է: Թուրքիայի և Հայաստանի միջև առևտրի առկայության պայմաններում ինչո՞ւ է արևելյան սահմանը փակ:
2. Ինչո՞ւ են այսչափ ուշացնում հայ-թուրքական ստորագրված արձանագրությունների վավերացումը: Արձանագրությունների հաստատման համար Հայաստանի հետ պաշտոնական մակարդակով բանակցություններ ընթանու՞մ են:
3. Արձանագրությունների հաստատումը 2 երկրների միջև նոր բանակցությունների հե՞տ է կապված:
4. Աքյաքայի մաքսակետի վերագործարկմումն ի՞նչ պատճառների հետ է կապված: Հայաստանը ինչպե՞ս է վերաբերում այս հարցին: Խնդիրը արդյոք Թուրքիայի՞ց է բխում:
5. Թուրքիայի սահմանը չբացելու հարցում Ադրբեջանի կապը ո՞րն է: Արդյոք Ադրբեջանի կողմից սահմանային անցակետի բացման հարցում Թուրքիայի վրա ճնշում կա՞:
6. Հայաստանի և Թուրքիայի միջև արդյո՞ք առևտուր կա: Եթե այո, ապա ո՞րն է արևելյան սահմանը չբացելու պատճառը»:
Առևտրի նախարար Հայաթի Յազըջըն ի պատասխան վերոնշյալ հարցման, հիշեցրել է, որ Թուրքիան Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին երկրներից մեկը է եղել:
Յազըջըն, տեղեկացնելով, որ Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո Թուրքիայի և ԽՍՀՄ միջև գործող Կարս-Գյումրի (Աքքայա-Ախուրյան) սահմանային անցակետը վերածվեց Թուրքիա-Հայաստան սահմանակետի, սակայն այն ղարաբաղյան հակամարտության պատճառով 1993 թվականի ապրիլի 3-ից փակվել է և ցամաքային ճանապարհով առևտրի հնարավորությունը վերացվել է, նշել է.
«Թուրքիան մեծ կարևորություն է տալիս Հարավային Կովկասում խաղաղության և կայունության, տարածաշրջանում համագործակցության մշակույթի հաստատմանը: Հայաստանի հետ մեր հարաբերությունները կարգավորելու գործընթացն էլ սկսվել է այս ընկալմամբ:
Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը մաս է կազմում Հարավային Կովկասի մեր տեսլականին, ըստ որի, այնտեղ կտիրի համընդհանուր և երկարատև խաղաղության և համագործակցության մթոլորտը: 2009 հոկտեմբերի 10-ին Ցյուրխում կնքվեցին հայ-թուրքական արձանարությունները, որոնք յուրաքանչույր կողմի համար համատեղ ջանքերի և քաղաքական կամքի դրսևորման հաջողված արդյունք են:
Տարածաշրջանում խաղաղության, անվտանգության, կայունության հաստատման նպատակով կարգավորման գործընթացն առաջ տանելու մեր ցանկությունը և կամքը պահպանում ենք: Արձանագրությունները շարունակում են մնալ ԹԱՄԺ-ի (Թուրքիայի ազգային մեծ ժողով) օրակարգում:
Մեր երկիրը աջակցում է յուրաքնչյուր նախաձեռնություն, որն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա իր ներդրումը կունենա ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման գործընթացում: Այդ իսկ պատճառով Ադրբեջանի հետ երկխոսությամբ առաջնորդվելու ջանք է պետք գործադրել:
Հարավային Կովկասում առկա ստատուս-քվոն խաղաղությամբ և կայունությամբ պետք է փոխարինել: Տարածաշրջանում ամբողջական կարգավորումն ապահովելու նպատակով մեր նախաձեռնություններն ապագայում նույնպես կշարունակվեն»:
Յազըջըն տեղեկացրել է նաև, որ Թուրքիայի և Հայաստանի միջև 2013 թվականի առաջին եռամսյակում արտաքին առևտրի ծավալը եղել 29 հազար 859 ԱՄՆ դոլլար:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
Դահլիճում մեկը ոտքի է կանգնել և սկսել Թուրքիայի նախագահին մեղադրել երեսպաշտության մեջ։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |