Տնտեսական11:57, 08 Մայիս 2013
Թուրքիայի ատոմակայանի կառուցումը քաղաքականացվում է

Թուրքական «Վաթան» պարբերականն անդրադարձել է Սինոփի շրջանում
ատոմակայանի կառուցման թեմային: Նշվում է,
որ Սինոփի ատոմակայանի նախագծի իրականացման փաթեթը ձեռք բերած ֆրանս-ճապոնական կոնսորցիումում
աշխատաքների մեծ մասը ստանձնելու է ճապոնական ընկերությունը: Իսկ ֆարնսիական
ընկերության դերը նախագծում հետին պլան է
մղվել, որը կապված է քաղաքական պատճառների հետ:
Ֆրասիական առաջատար թերթերից «Լե մոնդեն»
հայտնում է, որ Ֆրանսիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները շարունակում
են մնալ լարված մթնոլորտում: Նշվում է, որ Սինոփում կառուցվելիք Թուրքիայի 2-րդ ատոմակայանի նախագիծն ամրագրող
պայմանգիրը կնքվել է օրերս Ճապոյաի վարչապետի` Թուրքիա կատարած այցի
շրջանակներում: Պայմանագրի համաձայն` Ճապոնական
Mitsubishi ընկերության հետ
համատեղ նաև ատոմակայանի ռեակտորները պետք
է ապահովի ֆրանսիական Areva
ընկերությունը: «Լե մոնդեն» նշում
է վերջին 12 տարիների ընթացքում Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպաության
ճանաչումից ի վեր՝ Թուրքիայի և Ֆրանսիայի
հարաբերությունները թևակոխել են լարված փուլ: Եվ այդ պատճառով է, որ ֆրասիական Areva ընկերությունը
պայմանգիրը ստորագրվելիս պատշաճ ուշադրության չի արժանացել:
Պատահական չէ, որ Թուրքիայի վարչապետը իր ելույթնեևրում նշել
էր, որ օրինագծի ընդունման դեպքում այն էապես կվնասի թուրք-ֆրանսիական տնտեսական
հարաբերությունների վրա, և նույնիսկ
ակնարկել էր, որ այն ֆրանսիական
ընկերությունները, որոնք ներառված են մի շարք խոշոր մասշտաբի նախագծերում՝ կտուժվեն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |