Միջազգային08:50, 09 Մայիս 2013
Թուրքիայում երիտասարդ գործազուրկների թիվը նվազել է, աշխարհում` աճել

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը տեղեկացրել է, որ համաշխարհային տնտեսության ճգնաժամի պատճառով աշխարհում երիտասարդ գործազուրկների թիվը աճել է, իսկ Թուրքիայում` նվազել:
Աշխատանքի միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Երիտասարդների համար
համաշխարհային աշխատանքի միտումներ 2013» զեկույցը, որտեղ նշվում է, որ աշխարհում
73 միլիոն երիտասարդ գործազուրկ է: Նշվում է, որ այս թիվը 3.5 միլիոնով ավել է
2007 թվականի տվյալների համեմատ:
Զեկույցում ասվում է նաև, որ մինչև 2018 թվականի վերջը այս թիվը կարող է ավելանալ
ևս 2 միլիոնով, այսպիսով երիտասարդների շրջանում գործազուրկների տոկոսը 12.6-ից
բարձրացնելով մինչև 12.8 տոկոսի:
Ի հակադրություն ԵՄ-ի, որտեղ երիտասարդ գործազուրկների տոկոսը 2008 թվականից մինչև
այսօր հասել է 25-ի` Թուրքիայում նվազելու միտում է նկատվում:
Թուրքիայում 2007թականին երիտասարդների շրջանում գործազրկությունը եղել է 20 տոկոս,
2009-ին հասել է մինչև 25.3 տոկոսի, իսկ ահա 2012 թվականին իջել է` հասնելով 17.5
տոկոսի:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |