Միջազգային15:28, 10 Մայիս 2013
Իրաքը չի ուզում ընդունել Թուրքիան լքող ՔԲԿ-ի զինյալներին

Երեկ Իրաքի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն
է տարածել Թուրքիայից դուրս եկող քուրդ զինյալների` Իրաքի տարածք անցնելու վերաբերյալ:
Թուրքական «Փոսթա» էլեկտրոնային լրատվականի փոխանցմամբ Իրաքի ԱԳՆ-ի տարածված գրավոր հայտարարության մեջ նշվում է, որ Թորքիայի տարածքը լքող Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալների մուտքը Իրաքի տարածք անհնար է, քանի որ դա տարածաշրջանում հաստատված կայունության դեմ սպառնալիք կարող է դառնալ:
«Իրաքի կառավարությունը ողջունում է Թուրքիայում առկա քրդական խնդրի քաղաքական և խաղաղ ճանապարհով լուծմանն ուղղված ջանքերը: Սակայն այդ ամենի հետ միասին Իրաքի ինքնիշխանության, հասրակության անվտանգության, կայունության պահպանման և այլ երկրի ներքին գործերին չմիջամտելու հիմքով, Իրաքի կառավարությաունը չի ընդունում ՔԲԿ (PKK) զինյալների մուտքը Իրաքի տարածք»-, ասված է հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նշվումէ նաև, որ նման որոշում ընդունելու հիմք են հանդիսացել միջազգային իրավական նորմերը և Իրաքի սահմանադրությաունը:
Թուրքական թերթը հիշեցնում է նաև, որ Իրաքի Քրդական
ինքնավարության ղեկավար Ն.Բարզանին ավելի
վաղ արած հայտարարության մեջ նշել էր, որ թուրք-քրդական հաշտեցման գործընթացի դրական ավարտի համար
հնարավորության սահմաններում ամեն ինչ կանեն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |