Հասարակական07:27, 11 Մայիս 2013
Հայ-թուրքական հարաբերությունների կոնֆերանս Թուրքիայում
Թուրքիայի Ուլուդաղ համալսարանում Թուրքիա-Հայաստան հարաբերությունների թեմայով կոնֆերանս է տեղի ունեցել, որին մասնակցել են ինչպես Ուլուդաղի համալսարանի դասախոսներ և ուսանողներ, այնպես էլ հյուրեր այլ համալսարանաններից, մասնավորապես Գերմանիայի Սիեգենի համալսարանից ակադեմիկոսեր Քրիստիան Յոհաննես Հենրիխը և Ալիջա Վըդլըջկովան: Բացման խոսքով ելույթ ունեցավ Ուլուդաղ համալսարանում դասավանդող պրոֆեսոր Իբրահիմ Ջանբոլադը, ով նշեց, որ կոնֆերանսը նվիրված է հայ-թուրքական հարաբերություններին և Հայոց ցեղասպանությանը:
Ուշագրավ էր Ալիջա Վըդլըջկովայի ելույթը: Նա խոսեց Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման մասին: Նշեց, որ 3 տարի արդեն հետևում է այլ երկրերի կողմից ցեղասպանության ճանաչման գործընթացին և նկատել է, որ խնդրով հետաքրքրված պետությունները հիմնականում սպասում են Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, իսկ վերջինս էլ ցանականում է, որպեսզի արխիվները բացվեն և իրենք կարողանան առերեսվել պատմության հետ: Վըդլըջկովայի խոսքերով ինչ-որ բան խոչընդոտում է դրան:
Իսկ Քրիստիան Յոհաննես Հենրիխը, ով ելույթ ունեցավ «Հայկական հարցը և Թուրքիայի արտաքին քաղաքականությունը» թեմայով, հայ-թուրքական հարաբերություններից զատ անդրադարձավ նաև Ադրբեջանի գործոնին: Նա նշեց, որ պետք չէ 1915 թվականի իրադարձությունները խառնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |