Միջազգային18:18, 13 Մայիս 2013
Էրդողանը Թուրքիայում տեղի ունեցած պայթյունների համար մեղադրել է Սիրիային

Թուրքիայի վարչապետ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի
Հաթայ Նահանգի Ռեյհանլը շրջանում
տեղի ունեցած պայթյունների մասին պարզաբանումներ է տվել լրագրողներին:
Էրդողանը, նշելով, որ պաթյուններիի
բացահայտմանն ուղղված աշխատանքները շարունակվում
են, հայտնել է, որ արդեն առկա են կարևոր բացահայտումներ: Էրդողանը, այս դեպքերը կապելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի հետ, ասել է. «Շուտով իրականությունը ամբողջությամբ կբացահայտվի
և ամեն ինչ պարզ կլինի: Սակայն դեպքը միանաշանակորեն Ասադի ռեժիմի հետ է կապված: Այս գործի հետևում Ասադի ռեժիմն է կանգնած:
Դա պարզ է»:
Էրդողանն իր խոսքում նաև ափսոսանք է հայտնել` ասելով, որ Թուրքիայի
ներսում Ասադի ռեժիմին օժանդակողներ
կան:
Լրագրողների այն հարցին,
թե արդյոք համապատասխանում են իրականությանը այն հայտարարությունները, որոնց համաձայն իրական թիրախը եղել է Անկարան,
վարչապետ Էրդողանը
պատասխանել է, որ այդ մասին ևս փաստաթղթեր
են հայտնաբերել:
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Թուրքիայի Հաթայի շրջանի Ռեյհանլը քաղաքի Աթաթուրքիփողոցում, որտեղ
գտնվում է նաև քաղաքապետարանը 15 րոպե ընդմիջումով 2 հզորպայթյուն է որոտացել, ինչի
հետևանքով սպանվել էր 46, վիրավորել 53 մարդ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |