Մշակութային11:27, 14 Մայիս 2013
Երևանում ներկայացվեց «Ճշմարտությունը մարդու մեջ է, Թուրքիայի ալևիները» գիրքը
Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում այսօր` մայիսի 14-ին, տեղի ունեցավ «Ճշմարտությունը մարդու մեջ է, Թուրքիայի ալևիները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը:
Շնորհանդեսին ներկա էր գրքի հեղինակ Էրվան Կերիվելը, ում ուղեկցում էր ալևիներից և սփյուռքահայերից կազմված պատվիրակությունը:
Շնորհանդեսին ներկա էին մեծ թվով ուսանողներ, մասնագետներ և հյուրեր:
Հյուրերին ողջունեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, բ.գ.դ. Գառնիկ Ասատրյանը, ով ներկայացրեց հայերենով լույս տեսած «Ճշմարտությունը մարդու մեջ է, Թուրքիայի ալևիները» գիրքը:
Իրանագետը ներկայացրեց ալևիների դավանանքի, թվաքանակի մասին տվյալներ, ինչպես նաև անդրադարձ կատարեց գրքում տեղ գտած տեղեկություններին:
Ելույթով հանդես եկավ նաև գրքի ֆրանսերեն և հայերեն հրատարակչությունն իրականացրած «Չոպանյան ինստիտուտի» ղեկավար Վարուժան Սիրապյանը: Նա նշեց, որ ալևիների մասին հասարակ լեզվով գրված այս գիրքը շատ լավ վաճառվել է Ֆրանսիայում և մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն տեղի ալևի համայնքի, այլ նաև ֆրանսահայերի և ֆրանսահայ կազմակերպությունների շրջանում:
«Երկար տարիներ մենք Թուրքիայում չէին լսում ալևիների մասին, մեզ հայտնի չէր նրանց գոյությունը, նրանք կարծես գաղտնի պահվեին»,-հավաքվածներին պատմում էր Սիրապյանը, ով ծնվել է Ստամբուլում:
Նա նաև նշեց, որ Թուրքիայում բնակվող շուրջ 15-20 մլն ալևիները, ովքեր իրենց մուսուլման չեն համարում, լավ ուժ են այդ երկրի ներկայիս իսլամամետ կառավարության հետ հավարակշռություն կազմելու համար:
Այնուհետև ելույթով և հարցուպատասխանով հանդես եկավ նաև գրքի հեղինակը` ֆրանսիացի գրող Էրվան Կերիվելը, 1990 թվականին Ֆրանսիա արտագաղթած ալևիների համայնքի հետ հանդիպելուց հետո նա սկսել է ուսումնասիրել նրանց մշակույթը և միտք է հղացել նրանց մասին հասանելի լեզվով մի գիրք գրել: «Ճշմարտությունը մարդու մեջ է, Թուրքիայի ալևիները» գիրքը նախ լույս է տեսել ֆրանսերենով, ապա նաև հայերենով: Այժմ հեղինակը ևս մեկ գիրք է նախապատրաստում տպագրության, որում անդրադառնալու է Դերսիմի ալևիներին:
Հեղինակը շնորհակալություն հայտնեց իր գիրքը հայերենով հրատարակելու համար, ներկայացրեց Ֆրանսիայում հայկական և ալևիական կազմակերպությունների համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները:
Ըստ Կերիվելի` վերջին շրջանում Ֆրանսիայում զգալի ակտիվացել են հայ և ալևի համայնքների միջև շփումներ, որոնք հատկապես ակտիվ են մշակութային դաշտում: Հեղինակը նշեց, որ այդ շփումները շատ կարևոր են և ուրախալի է, որ երկար ժամանակ իրար հետ չառնչվող կազմակերպությունները սկսել են սերտ համագործակցել:
Կերիվելը պատմեց, թե ինչն է դրդել իրեն հետաքրքրվել ալևիների կրոնով, մշակույթով, կենցաղով:
Ֆրանսիացի հեղինակը նշեց, որ արդեն 25 տարի է, ինչ սերտ կապեր ունի ալևի համայնքի հետ, ունի մոտ ընկերներ, և որոշել է մի գիրք գրել, որը կօգնի երիտասարդ ալևիներին պահպանել իրենց մշակույթն ու ինքնությունը: Նա նաև հավելեց, որ թեև Եվրոպայում ալևիների մասին շատ են ակադեմիական և գիտական աշխատանքները, սակայն հանրամատչելի գրքերի պակաս է զգացվում, ինչն էլ փորձել է լրացնել իր աշխատանքով:
Ֆրանսիացի գրողը ներկայացրեց նաև ալևի դավանանքի յուրահատկությունները, ալևիների ներկա վիճակը Թուրքիայում:
«Ալևի դավանանքի փիլիսոփայության մեջ մարդը կենտրոնում է: Այն հենվում է հանդուրժողականության հենքի վրա: Նրանք չունեն իրենց սուրբ գիրքը, սակայն հարգում են բոլոր կրոնների սուրբ գրքերը: Ալևիների համար ամենամեծ գիրքը մարդն ինքն է: Եթե ցանկանում ես աստծուն տեսնել, նայիր հայելու մեջ»,-ալևի դավանանքի մասին խոսելից նշել է հեղինակը:
Նրա խոսքերով` ներկայում Թուրքիայում բնակվում է մոտ 15-20 մլն ալևի: Նրանց համար ալևի լինելն առաջնային ինքնություն է:
«Եթե դու հարցնես ալևի մարդուն, թե նա ո՞վ է, նախ նա կպատասխանի` ես ալևի եմ, ապա նոր միայն կնշի, թե որ էթնիկ խմբին է պատկանում` թուրք է, քուրդ, զազա, թե այլ ազգի ներկայացուցիչ»:
Կերիվելը նաև խոսեց Թուրքիայում ալևիների նկատմամբ ճնշումների մասին: Ըստ բանախոսի` ալևիները մշտապես ճնշումների և բռնությունների են ենթարկվում ոչ միայն թուրք ազգայնամոլների, ընդգծված կրոնական կողմնորոշում ունեցող խմբերի (սունի մուսուլմանների թվից), այլ նաև թուրքական պետության կողմից:
Նա նշեց, որ Հայոց ցեղասպանության իրագործումից հետո թուրքական պետության թիրախում հայտնվեցին հենց ալևիները, որոնք վերջին տասնամյակներին մի քանի կոտորածների են ենթարկվել (Դերսիմում, Մարաշում, այլ վայրերում), այժմ էլ նույն ուժգնությամբ շարունակվում են ճնշումներն ու բռնությունները:
Աղբյուր` allturkey.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Թատերական խմբակի ղեկավար Էրթյուրք Էրքեքը ներկայացման վերջում պատասխանել է հանդիսատեսի հարցերին։
«Մենք այստեղ ենք՝ ներկայացնելու մեր լեզուն, մշակույթը և կիսելու մեր ընդհանուր ժառանգությունը»,-ասվել է Յունուս Էմրեի անվան համալսարանի սոցցանցյան գրառման մեջ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |