Հասարակական09:00, 15 Մայիս 2013
Haberdar. Հրանտ Դինքը Թուրքիայում սպանված 62-րդ լրագրողն է վերջին 100 տարում
Թուրքական «Հաբերդար» լրատվական կայքը «Ո°վ է
Հրանդտ Դինքը» վերտառությամբ հոդված է հրապարակել, որտեղ ներկայացվում են
Ստամբուլում լույս տեսնող երկլեզու «Ագոս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ
Դինքի մասին կենսագրական տվյալներ:
Մալաթիայում ծնված Դինքը ծնողների բաժանությունից հետո իր երկու եղբայրների հետ հանձնվել է Գեդիքփաշայի մանկատուն: Բարձրագույն կրթությունը ստացել է Ստամբուլի համալսարանի Կենսաբանության և փիլիսոփայության ֆակուլտետներում: Զինվորական ծառայությունից հետո անցնում է լրագրողական աշխատանքի: Ընտանիք է կազմում նույն մանկատանն իր հետ մեծացած հայուհի Ռաքել Դինքի հետ:
Դինքը միշտ հալածվել է Հայոց ցեղասպանության հարցում թուրքական պաշտոնական տեսակետին հակադրվելու համար: Հոդվածագիրը հիշեցնում է, որ 2002-ին Ուրֆայի համալսարանում կազմակերպված կոնֆերանսի ժամանակ ունեցած ելույթից հետո Դինքի դեմ քրեական գործ է հարուցվում: Նա մեղադրվում էր Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, իբր վիրավորել է թուրքական ինքնությունը` ասելով. «Ես թուրք չեմ, ես Թուրքիաից եմ, ես հայ եմ»: Դատապարտվելով 3 տարվա ազատազրկման այնույհետև արդարացվում է:
Հաջորդ քրգործը Դինքի նկատմամբ հարուցվել է 2004 թվականին, երբ «Ագոս»-ում տպագրվել էր նրա «Ծանոթանալ Հայաստանի հետ» հոդվածը, որտեղ Դինքը խոսել է թուրքերի արյան մաքրության անհրաժեշտության մասին` ասելով. «Դատարկվելիք թունավոր արյան փոխարեն թուրքի երակները լցնելիք մաքուր արյունն առկա է հայկական երակում»: Այդ դատավարության համար Դինքը պատրաստվում էր դիմել Մարդու իրավուքնների եվրոպական դատարան: Նշվում է, որ նրա սպանության ժամանակ ընթացքի մեջ էին նրա դեմ բացված երկու դատեր:
Հրանտ Դինքը սպանվել է 2007-ին հունվարի 19-ին անչափահաս Օգյուն Սամասթի արձակած հրազենային կրակոցներից Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ագոս»-ի խմբագրատան առջև:
Հիշեցնելով, թե ինչպես էր Դինքի հուղարկավորության ժամանակ բազմամարդ թափորը վեր պարզել «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» գրությամբ պաստառներ` հոդվածագիրը նշում է. «Հրանտ Դինքը եղավ 1909 թվականից այս կողմ Թուրքիայում սպանված 62-րդ լրագրողը»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |