Միջազգային09:40, 15 Մայիս 2013
Թուրք աշակերտները սոված ու անքուն են գնում դպրոց

Հրապապարակվել է ԱՄՆ-ի Բոսթոնի քոլեջի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները, որոնց համաձայն Թուրքիայում երեխաների անբավարար սննդի և քնի պատճառով ուսումնական գործընթացը այնքան էլ հաջողությամբ չի ընթանում: Ոսումնասիրությունը ցույց է տվել, որ և՛ անբավարար քնի, և՛ անլիարժեք սնման խնդիրը ավելի արտահայտված է հատկապես ցածր և միջին դասարաններում սովորող աշակերտների մոտ:
Թուրքական «Միլլիյեթ» պարբերականի փոխանցմամբ՝ եթե աշխարհում 9-10 տարեկան երեխաների շրջանում անբավարար քնի վատ ազդեցությունը մաթեմաթիկա առարկայի վրա հասնում է 47%-ի, ապա Թուրքիայում այն կազմում է 65%: Այս ցուցանիշով բավական վատ դիրքեր են գրավում նաև ԱՄՆ-ը, Անգլիան և Սաուդյան Արաբիան: Որպես հիմնական պատճառ նշվում է այն հանգամանքը, որ երեխաների գիշերային ժամերն անցկացնում են համակարգչի առաջ կամ զբաղվում բջջային հեռախոսով:
Անբավարար սնվելու ցուցանիշի միջինը ողջ աշխարհում կազմել է 29%, իսկ Թուրքիայում՝ 74%: Այս ցուցանիշով Թուրքիային հաջորդում են Իրանը, Հայաստանը և Ռումինիան, իսկ ամենաշահեկան դիրքում Ղազախստանն է՝ 19 %:
Ուսումնասիրության համաձայն աշխարհում ամենավատն են սնվում
ԱՄՆ-ի (78%), Իրանի(70%), և Թուրքիայի(68%) աշակերտները:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |