Միջազգային12:15, 16 Մայիս 2013
Sabah. Ինչի° մասին են խոսելու Օբաման ու Էրդողանը

Քառօրյա պաշտոնական այցով Միացյալ Նահանգներում
գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամեր անց հանդիպելու է Սպիտակ
տան ղեկավար` Բարաք Օբամայի հետ: Թուրքական «Սաբահ» թերթն անդրադարձել է կողմերի
քննարկելիք հնարավոր հարցերին:
Ըստ պարբերականի` օրակարգում առաջինն անշուշտ լինելու է սիրիական հարցը` ներառյալ Ռեյհանլըում կատարված ահաբեկչական հարձակումը:
«Իհարկե, Թուրքիայի նպատակը սիրիական ճգնաժամը զենք-զրահով լուծելը չէ: Սակայն Ասադի վարչակազմին մի լավ դաս տալ ուզում է: Էրդողանը ցանկանում է, որ այդ հարցում Օբաման անհրաժեշտ կեղվածք ցուցաբերի: Եթե ռազմական միջամտություն չլինի էլ, օդային տարածքի փաման հարցը կարող է գալ օրակարգ»,- գրում է «Սաբահ»-ը:
Նույն աղբյուրի համաձայն` կողմերը կխոսեն նաև Սիրիայում քիմիական զենքերի կիրառումից: Օբաման կասի, որ «կարմիր գիծն» արդեն անցել են, Էրդողանն էլ վրա կբերի, թե 6 ամիս առաջ են Ասադի ուժերն անցել նշյալ «կարմիր գիծը»:
Սիրիական խնդրից զատ Օբամա-Էրդողան հանդիպմանը ենթադրվում է, որ կխոսվի նաև իսրայելա-պաղեստինյան հիմնախնդրի մասին:
«ԱՄՆ կարևորում է Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղ բանակցությունների վերսկսումը: Եվ ԱՄՆ-ն, և Իսրայելը չեն կամենում, որ խաղաղ բանակցությունների այդ գործընթացին միջամտի արտաքին այլ ուժ: Դրա համար էլ չի ողջունվում Էրդողանի` Գազայի հատված կատարելիք այցի գաղափարը»,- ընդգծում է պարբերականը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |