Մարզական09:25, 20 Մայիս 2013
Այլատյացությունը թուրքական սպորտում. «hայ» բառը մարզադաշտում հայհոյանք է

Թուրքական «Հյուրիյեթ» թերթի սյունակագիր Էլիֆ Չոնգուր Թյուֆեքչին իր հերթական գրառման մեջ
անդրադառնում է թուրքական
սպորտում և մարզասերների շրջանում առկա այլատյացության դրսևորումներին:
«Ստիպված ենք ընդունել, որ այլատյացությունը թուրքական սպորտի ամենակարևոր և
օրակարգային գաղտնի թեմաներից է: «Դիարբաքրսփոր»-ի խաղերի ժամանակ սարսափելի վանկարկումները ճիշտ և
ճիշտ
այլատյացության դրսևորումներ են: Ազգային հավաքականի խաղերի ժամանակ մեր
մարզասերները վանկարկում են «Թող հայ լինի նա, ով ոտքի չկանգնի», հրեական թիմերի հասցեին սարսափելի հայհոյանքներ
հնչեցնում: Իսկ Հրանտ Դինքի սպանությունից հետո թուրք մարզասերները մարզադաշտում
գոռում էին «Բոլորս Օգյուն ենք» (Օգյուն Սամասթը Դինքին սպանած հանցագործն է «EH»)»,-գրում
է թուրք սյունակագիրը:
Ըստ Թյուֆեքչիի` այլատյացության հաղթահարման միակ ճանապարհը ոչ թե այն մերժելն է,
այլ դրա հետ առերեսվելը, իսկ թուրքական մարզաշխարհի ներկայացուցիչները շարունակում
են մերժել սպորտում այլատյացության առկայությունը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մուրինյոն վիրավորել էր թուրք մրցավարներին, «Galatasaray»-ի ֆուտբոլիսներին և մարզչական կազմին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեմ է եղել, որ Սպերցյանը տեղափոխվի թուրքական ակումբ։

Նշենք, որ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ներկայիս Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը և առաջին նախագահն է եղել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |