Հասարակական10:04, 20 Մայիս 2013
Թուրքիայի մշակույթի նախարարի անեկդոտը զայրացրել է հայկական համայնքին
Թուրքական «Թ24» լրատվական կայքը ներկայացրել է
Թուրքիայի մշակույթի նախարարի հայերին ուղղված կոչերը, ինչպես նաև նրա հայտնի
անեկդոտի վերաբերյալ հայկական համայնքի գրավոր արձագանքը:
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար
Օմեր Չելիքի «Հայկական սփյուռքը կազմող նախկին կամ դեռ Թուրքիայի
Հանրապետության քաղաքացիներին հայրենիք ենք հրավիրում, թող գան» կոչին ի
պատասխան` «Ակոս» թերթը «Եկեք. Ասելը հեշտ»
է վերտառությամբ հոդվածում քաղաքացիների
կասկածները և մի շարք հարցեր ներառող ապրումներն էր արտացոլել:
«Հյուրիյեթ» թերթի հոդվածագիրներից Մեհմեթ Յըլմազը գրել է, որ վարչապետ Էրդողանը մտավորականների ժողովի
ժամանակ մեջբերել էր մշակույթի նախարարի անեկդոտը. «Մի մարդ Ալլահին աղոթում է, ասելով, թե իրեն
ամբաստանել են և որ իրեն պաշտպանի, իսկ երկնքից լսվող ձայնը ասում է. «ամբաստանության դեմ ոչինչ չեմ կարող անել, ինձ
էլ ասում են, թե Հիսուսի հայրն եմ»»: Այն ներկաների ծիծաղն էր
առաջացրել, իսկ Թուրքիայի քրիստոնյա քաղաքացիները, մասնավորապես, հայերը վիրավորվել
էին, և նրանց անհանգստությունը երկրից դուրս էր տարածվել:
Իրենց անհանգստությունը տարբեր ճանապարհներով արտահայտել առաջարկողները, վերջապես, այս իրավիճակը հասարակությանը մի քննադակական հոդվածով տեղեկացնելու որոշում
կայացրեցին և անգամ ԶԼՄ-ներում հրապարակեցին:
Կառավարությանը և մշակույթի նախարարությանը
այսօր տրված քննադատական գրությունը ներկայացվում է ստորև.
«Ինչպես տեղեկանում ենք 2013 թվականի
մայիսի 13-ի «Հյուրիյեթ» թերթում հոդվածագիր Մեհմեթ Յըլմազի` «Մշակույթի նախարարի
անեկդոտը» հոդվածից` վարչապետ Ռեջեփ Թայիփ
Էրդողանի և մտավորականների հանդիպման ժամանակ
մշակույթի նախարար Օմեր Չելիքի անեկդոտը հեգնական ծիծաղի տեղիք էր տվել:
Այս լուրը Հայր-Որդի-Սուրբ Հոգի երրորդությանը հավատացող քրիստոնյաներին խորապես ցավ է պատճառել և մեր սուրբ զգացմունքները վիրավորել է:
Մարդկանց սրբություններին դիպչող, սուրբ
հասկացությունները և արժեքները վիրավորող, վշտացնող վերաբերմունքը որակվում է
որպես ոչ ակտուալ, խստորեն քննադատում ենք:
Անեկդոտը պատմած պարոն նախարարին և մեջբերող պարոն վարչապետին կոչ ենք անում
ներողություն խնդրել:
Իսկ անեկդոտի վրա ժպտացողներին խորհուրդ ենք տալիս պատկերացնել իրենց
զգացողությունները մի իրավիճակում, որտեղ
մուսուլմաններով լեցուն դահլիճում բեմից մեկ կամ մի քանի քրիստոնյա իսլամի հավատքի ընդունված փաստերը անեկդոտի առարկա դարձներ»:
Սարգիս Ադամ
Նադյա Ույգուն
Ռուսթեմ Այրալ
Րաֆֆի Հերմոն Արաքս
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |