Հասարակական14:31, 20 Մայիս 2013
Խաղաղություն քարոզող երգչախումբը
Անտիոքի (Անթաքիա) քաղաքակրթությունների երգչախումբը, որը փորձում է թուրքերեն, արաբերեն, հայերեն, եբրայերեն, քրդերեն երգերով ու շարականներով
աշխարհին ներկայացնել խաղաղության և հանդուրժողականության մշակույթը, տարբեր
կրոնների պատկանող մարդկանցից կազմված մի կառույց է, որը նաև Թուրքիայի
մշակութային խճանկարն է արտացոլում: Երգչախմբի տնօրենների խորհրդի նախագահ Յըլմազ
Օզֆըրաթի խոսքերով այս հողերի վրա մարդիկ իրար հետ կապված են միասին ապրելու
մշակույթով. «Մենք հավատում ենք, որ ոչ թե 2, այլ 2 հազար ռումբ էլ պայթի
միևնույնն է չի կարող խախտել այդ եղբայրությունը»:
Թուրքական
«Թե Րե Թե» հեռուստաալիքի ինտերնետային կայքի հաղորդմամբ, Թուրքիայի Բուրսա
քաղաքում տված համերգից հետո Օզֆըրաթը լրագրողներին արած մեկանաբանություններում
ասել է, Անտիոքում (թուրքական
հնչողությամբ` Անթաքիա) 6 քաղաքակրթությունների ներկայացուցիչների կողմից հիմնված երգչախմբի գլխավոր նպատակը միասին ապրելու
մշակույթը, խաղաղությունն ու
հանդուրժողականությունն ամբողջ աշխարհին ներկայացնելն է:
«6
տարբեր քաղաքակրթություններ ենք ներկայացնում` կաթոլիկ, ուղղափառ, ալևի, սունի,
հայկական և հրեական: Նրանք բոլորը Թուրքիայի հանրապետության քաղաքացիներ են ու այդ
քաղաքացիությունը վաստակել են ծնվելու պահից: Նրանք երկրի որևէ այլ մասից չեն եկել
այստեղ, նրանք այս հողի մարդիկ են» , - ասել է Օզֆըրաթը:
Օզֆըրաթի
խոսքով իրենք ողջ աշխարհին ուզում են պատմել, թե ինչպես են կարողացել միասին
խաղաղությամբ ապրել ու ցույց տալ, որ բոլորն էլ կարող են դա անել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |