Միջազգային10:08, 20 Մայիս 2013
Ռուսաստանը ցանկանում է Թուրքիայի հետ համատեղ հակահրթիռային կայաններ արտադրել

CNN-ի թուրքական ծառայությունը, հղում անելով
ռուսական «ՌԻԱ
նովոստի»
լրատվական գործակալությանը, տեղեկացնում է, որ Ռուսաստանը ցանկանում է Թուրքիայի
հետ համատեղ ռուսական S-300 հեռահար հակահրթիռային համակարգերի
արտադրություն սկսել:
Հաղորդվում է, որ ռուսական պետական զենքի կազմակերպություն՝ «Ռոսոբոռոնեքսպորտ»-ի նախագահ Սերգեյ
Լադյագինը Պերուի մայրաքաղաք Լիմայում կազմակերպված զենքի ցուցահանդեսի ժամանակ, հիշեցնելով, որ Թուրքիայի՝ հեռահար հակաօդային պաշտպանության համակարգերի համար
հայտարարած աճուրդը դեռ չի ավարտվել, հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է
Թուրքիայի հետ համատեղ սկսել ռուսական S-300 հակահրթիռային
պաշտպանության հեռահար համակարգի կատարելագործված տարբերակի՝ S-300PMU1 –ի
արտադրությաունը: Լադյագինն ավելացրել է նաև, որ հակահրթիռային համակարգերը կարող
են նույնիսկ հարմարեցնել թուրքական հրթիռակիր մեքենաներին: Լադյագինը հայտարարել է նաև, որ նոր արտադրվելիք
համակարգերը կարող են Թուրքիայի հետ միասին վաճառել երրորդ երկրի, որի համար
Թուրքիային կտրամադրվի համապատասխան լիցենզիա:
Նշենք, որ S-300PMU1 հակահրթիռային համակարգերը 150 կմ
հեռահարությամբ ունակ են հաջողությամբ խոցելու և ցածր, և բարձր թռչող ինքնաթիռներին
ու բալիստիկ հրթիռներին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |