Տարածաշրջան08:08, 21 Մայիս 2013
ԱՄՆ պետքարտուղարության զեկույց. «Թուրքիայում ազգայնականությունն ու կրոնը սերտաճել են միմյանց մեջ»

ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է կրոնական ազատության վերաբերյալ ամենամյա զեկույցը: Զեկույցի` Թուրքիային վերաբերող բաժնում նշվում է, որ չնայած ողջ տարվա ընթացքում Թուրքիայում կրոնական ազատությունների հանդեպ հարգանքը հիմնականում պահպանվել է, այնուամենայնիվ դեռևս առկա են որոշ օրենքներ և սահմանադրական դրույթներ, որոնք սահմանափակում են կրոնական փոքրամասնությունների իրավունքները:
Զեկույցում մասնավորապես նշվում է.
«Հունական, հայկական, ուղղափառ ասորական, բողոքական հայկական ու հրեական համայնքները, Օսմանյան ժամանակաշրջանում պաշտոնապես ճանաչված կրոնական խմբերի անդամները տեղեկացնում են, որ իրենց դավանանքի հարցում ազատությունը հիմնականում պահպանվում է: Բացի այդ կառավարությունը շարունակում է վերադարձնել փոքրամասնություններին և կրոնական հիմնադրամներին պատկանող սեփականությունները: Չնայած նրան, որ պետական հիմնարկներում և նախակրթակարաններում գլխաշորի արգելքը դեռ շարունակվում է, կառավարությունում, համալսարանններում և որոշ հիմնարկներում այս արգելքը չի գործում»:
Զեկույցում նաև նշվում է, որ որոշ կրոնական խմբեր կրթության, անշարժ գույքի առք ու վաճառքի և այլ բնագավառներում հանդիպում են սահմանափակումների, իսկ հասարակության մեջ կրոնական փոքրամասնությունների հանդեպ խտրականությունը դեռևս պահպանվում է: Քրիստոնյաները, ալևիները և այլոք հաճախ են առերեսվում հասարակական սպառնալիքի և վտանգի հետ :
«Թուրքիայում ազգայնականությունը կրոնը այնքան են սերտաճել իրար մեջ, որ մի շարք դեպքերում դժվար է տարբերակել էթնիկական և կրոնական անհանդուրժողականության դրսևորումները»,-ասվում է զեկույցում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |