Հասարակական11:41, 21 Մայիս 2013
Հինավուրց հայկական տունը Թուրքիայում վերածվել է հյուրանոցի
Թուրքիայի Մարդինի նահանգապետ Թուրհան Այվազը
հայտնել է, որ մտադիր են 2014-ին դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-ին «մշակութային ժառանգության ցուցակում» ընդգրկվելու համար: Ըստ նրա` Մարդին այցելող զբոսաշրջիկները գիշերակացի
համար նախընտրում են պատմամշակութային վայրերը: Այդ նախասիրության պատճառով քաղաքի հինավուրց տները, պատմական
շինությունները աստիճանաբար վերածվում են փոքրիկ հյուրանոցների: Թուրհան Այվազը
նշել է, որ կյանքի է կոչվում «Վերադարձ
պատմությանը» նախագիծը, որն իրագործման եզրափակիչ փուլում է:
Նահանգապետն անդրադարձել է նաև շրջակա միջավայրի աղտոտվածության խնդրին` նշելով, որ տեսարանը փչացնող մալուխները, էլեկտրասյուները, արբանյակային ալեհավաքները հարկավոր է անցկացնել ստորգետնյա տարբերակով: Մարդինի «Զբոսաշրջության և հյուրանոցային բիզնեսով զբաղվողների ասոցիացիայի» ղեկավար Օզգյուր Գյունգյորը հայտնել է, որ քրդական հարցի կարգավորման գործընթացի արդյունքում ավելացել են քաղաք ժամանող զբոսաշրջիկները: Գյունգյորը նաև տեղեկացրել, որ քաղաքի 8 հնամենի շինություններ փոխակերպվել են հյուրանոցների:
Թուրքական լրատվական «bursadabugun» կայքում տեղ գտած հրամապարակման համաձայն` հյուրանոցի վերածված հին շինություններից մեկը նախկինում պատկանել է հայկանան ընտանիքի: Իսկ Մարդինի հյուրանոցի տնօրեն Զեյնեփ Թեմիզը նշել է, որ նախկինում հայկական մի ընտանիքի պատկանող պատմական շինությունը վերածվել է Մարդինի գույները արտացոլող հյուրանոցի: Մասնավորապես ասել է.
«Այստեղ հայկական ընտանիքի եռահարկ առաձնատուն է եղել: Առաջին հարկն ունի 1400 տարվա, երկրորդը՝ 400 տարվա պատմություն, իսկ երրորդ հարկը Թուրքիայի հանրապետական շրջանում է կառուցվել: Հյուրանոցում կա 7 ակնաղբյուր, դավանաբանության տեսանկյունից 7 թիվը համարվում է սուրբ թիվ: Վայրը, որտեղ հիմա մենք գտնվում ենքմ հայտնի է որպես 4 տարբեր կրոնների վայր: Նախկինում շենքը շահագործվել է որպես գեղարվեստի դպրոց, ապա և` հանրակացարանի: Մարդին ժամանող զբոսաշրջիկների թվի աճը ստիպեց մեզ այն վերածել հյուրանոցի: Եվ հին շինությունները հյուրանոցի վերածելու նախագիծը բխում է զբոշարջիկների` պատմամշակութային վայրերում իջևանելու ցանկությունից»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |