Քաղաքական09:30, 21 Մայիս 2013
Էրդողանի ամերիկյան այցի սպասելիքները չարդարացան
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցելությունը գնահատող մասնագետները նշում են, որ Թուրքիան ցուցբերված ուշադրությունից գոհ է, սակայն Սիրիայի հարցում ցանկալի ուղերձները չի կարողացել ստանալ:
Էրդողանն էլ իր հերթին Իսրարյելի հարցում նախագահ Օբամայի համար ցանկալի մեղմություն ցույց չտվեց:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբեր ա» լրատվական կայքը:
Էրդողանը մինչև ԱՄՆ այցելությունը
«ԱՄՆ ղեկավարությամբ թռիչքների համար արգելված գոտի ստեղծմանը կաջակցենք»
և «Ժնևը ուշադրություն շեղող մարտավարություն է» ելույթներով կամա թե ակամա հանդիպման վերաբերյալ սպասելիքները բարձրաձայնելու ուղին էր նախընտրել:
Վաշինգտոնում Էրդողանը թռիչքի համար արգելված գոտու հարցը Միավորված Ազգերի Անվտանգության Խորհրդի որոշման հետ կապելով, հայտարարել է, որ Ժնևին դիտարկում է որպես 2-րդ լուծման ճանապարհ: «Սիրիան առանց Ասադի» նպատակի մասին կողմերը կրնկնել են: Երկու ղեկավարները Ասադի հեռանալը կապում են եկող ամիս Ժնեևի 2-րդ կոնֆերանսի հետ, որը, ըստ Անկարայի համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի փոխնախագահ Շաբան
Քարդեշի, կարող է երկար տևել, և որտեղ միանգամից արդյունք չի կարող գրացնվել: Նա նշել
է, որ ավելի շատ Սիրիայի ներսից փոփոխությունների միջոցով ի հայտ գալիք գործընթաց կա, որը արտաքին միջամտությունը երկրորդ պլան է մղել:
Ամերիկյան կողմն էլ Սիրիայում ծայրահեղ խմբերի նկատմամբ Թուրքիայի դիրքորշումից անհանգստացած է:
Արդյունքում` Թուրքիան Սիրիայի հարցում ամերիկացիներից սպասելիքները չստացավ:
Թուրքիան ԱՄՆ -ի հետ միասին ժողովրդավարության և ազատության հիմունքներով, սկզբունքներով շարժվող Սիրիայի ընդդիմադիրներին երկրի ապագան կերտելու համար գործընկերություն է առաջարկել: Սա չիրակականանալու դեպքում Քաթարը և այլ երկրներ կշարունակեն Սիրիայում ծայրահեղական տարրերին ուժեղացնել: Մյուս կողմից էլ Սիրիան կվերածվի Իրանի և Հզբոլլահի դեմ Ալ Քաիդայի մրցակցության թատերաբեմի:
Վաշինգտոնյան հանդիպումները Թուրքիայի և Իսրայելի միջը սկսված կարգավորման
գործընթացում որևէ դրական զարգացում չեն արձանագրել:
Երուսաղեմի Շալեմ համալսրանի տարածաշրջանի հարցերով մասնագետ Գաբրիել Միտչելը նշել
է, որ Էրդողանի կողմից ՔԲԿ ղեկավար Օջալանի
հետ սկսված խաղաղության գործընթացը, Իսրայել-Համաս
հարաբերությունների զարգացումները արտացոլոլով, կարող է Իսրայելին
էլ Համասի հետ բանակցությունների սեղանի շուրջ բերել:
Այս տեսանկյունից էլ Իսրայելի հարցում Էրդողանը Օբամայի համար ցանակալի մեղմացում չցուցաբերեց:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
Դահլիճում մեկը ոտքի է կանգնել և սկսել Թուրքիայի նախագահին մեղադրել երեսպաշտության մեջ։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |