Մարզական10:53, 21 Մայիս 2013
Թուրք մարզական մեկնաբանի թափանցիկ ակնարկը

Թուրք մարզական մեկնաբան Մեհմեթ Դեմիրքոլը թուրքական «NTV Sport»-ով
հեռարձակվող հաղորդման ժամանակ վերջին շրջանում
ակտիվացած ռասիստական քննարկումների վերաբերյալ կարևոր մեկնաբանություններ
է արել:
Դեմիրքոլը, նշելով, որ Թուրքիայում ռասիզմի հարցը երկար ժամանակ է, ինչ քննարկման թեմա է դարձել, և այդ հարցում ավելի վաղ որոշ սխալներ են թույլ տրվել, հանդես է եկել մեկնաբանությամբ, որը նույնպես քննարկումների տեղիք են տվել:
«Մենք սևամորթներին ժամ վաճառողներ չե՞նք ասում: Այդ ժամ վաճառողն էլ լավ գոլ խփող է: Բայց ստացվում է, որ մենք ձեռ ենք առնում: Դա էլ է ռասիզմ: Ասում եք, թե մեզ մոտ ռասիզմ չկա… Էլ չխոսենք հայերի և արաբների մասին արվող արտահայտություններից»,- թափանցիկ ակնարկ է արել մարզական մեկնաբանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մուրինյոն վիրավորել էր թուրք մրցավարներին, «Galatasaray»-ի ֆուտբոլիսներին և մարզչական կազմին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեմ է եղել, որ Սպերցյանը տեղափոխվի թուրքական ակումբ։

Նշենք, որ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ներկայիս Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը և առաջին նախագահն է եղել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |