Քաղաքական08:21, 22 Մայիս 2013
«Ադրբեջանը կհամաձայներ ՄԽ առաջարկած սկզբունքներին, եթե ստատուս քվոյի փոփոխություն ցանկանար»
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ստատուս քվոյի անընդունելիության մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությանն
«Արմենպրես»-ի խնդրանքով անդրադարձել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Հարց
- Օրերս Ադրբեջանի նախագահը, Ավստրիայում խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, հայտարարել է ստատուս քվոյի պահպանման անընդունելիության մասին, և որ ստատուս քվոյի փոփոխությունը նշանակում է այսպես կոչված «ադրբեջանական օկուպացված տարածքներից» հայկական զինված ուժերի դուրսբերում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:
Պատասխան
- Արդեն վաղուց ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նման հայտարարությունների անընդհատ հնչեցումը Ադրբեջանի ղեկավարության կողմից ուղղված է հենց ստատուս քվոյի փոփոխությունները
կանխելուն:
Եթե Ադրբեջանում իրոք ցանկանային ստատուս քվոյի փոփոխություն, ապա համաձայնության կգային Մինսկի խմբի համանախագահների
կողմից առաջարկված հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ և կնպաստեին բանակցային գործընթացի առաջընթացին, այլ ոչ թե կտապալեին այն, ինչպես դա արվեց Կազանում:
Ադրբեջանն ունի միայն մեկ հնարավորություն բավարարելու իր անհագուրդ ձգտումը հասնելու ստատուս քվոյի փոփոխությանը եռանախագահների բանակցային ձևաչափը շրջանցելու միջոցով: Դրա համար Ադրբեջանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը
և բանակցություններ
սկսի ԼՂՀ հետ իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների վերացման շուրջ` ներառյալ առկա ստատուս քվոն:
Ապարդյուն են Ադրբեջանի փորձերը նենգափոխելու ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության և բանակցային գործընթացի էությունը: Նմանատիպ նենգափոխումները,
ինչպես և հայության դեմ թշնամանք սերմանող ռասիստական հայտարարություններն
ու գործողությունները
միայն մեծացնում են Ադրբեջանի ղեկավարության պատասխանատվությունը
հայերի դեմ ջարդերի և էթնիկ զտումների, ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի, և դրա հետևանքների` ներառյալ Ադրբեջանի կողմից ԼՂՀ տարածքների օկուպացման համար:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
Դահլիճում մեկը ոտքի է կանգնել և սկսել Թուրքիայի նախագահին մեղադրել երեսպաշտության մեջ։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |