Իրավական08:58, 23 Մայիս 2013
Ռադիքալ. «Նիշանյանին բանտարկելը հակասում է եվրադատարանի որոշումներին»

Թուրքական «Ռադիքալ» թերթում հրապարակվել է Էյուփ Ջանի` պոլսահայ գրող,
հրապարակախոս, լեզվաբան Սևան Նիշանյանի 13.5 ամիս բանտարկության վերաբերյալ հոդվածը:
Հոդվածագիրը նշել է, որ ինչպես Նիշանյանի խոսքերը և խոսքի ազատության նկատմամբ իր դիրքորոշումը,
այնպես էլ 13.5 ամսվա բանտարկության վճիռը վիճահարույց են:
«Նիշանյանը իր բլոգում ատելություն
պարունակող արտահայտության և խոսքի ազատության սահմանները պարզելու նպատակով մի հոդված է հրապարակում, որտեղ ատելության
արտահայտության համար որպես օրինակ բերվում է «փոքրամասնություն-մեծամասնություն» չափանիշը:
Ֆրանսիայում ֆրանսիացիների նկատմամբ ատելություն պարունակող արտահայտություններ չի կարելի անել, քանի որ նրանք առանց այդ էլ մեծամասնություն են, իսկ Ֆրանսիայում հրեաների և արաբներին վիրավորել կարելի է, քանի որ նրանք փոքրամասնություն են և ատելություն պարունակող հանցանքի հնարավոր թիրախ են:
Նիշանյանը ի պաշտպանություն այս տեսակետի գրել է. «Սրանից հարյուրավոր տարիներ առաջ Ալլահի հետ կապ հաստատլու մասին հավաստիացրած և դրանից քաղաքական, տնտեսական օգուտ ապահոված արաբ առաջնորդին ծաղրելը ատելություն պարունակող հանցանք չէ»:
Նիշանյանի տեսակետը հետևյալն է. «Թուրքիայում մեծամասնությունը մուսուլման է, հետևաբար մուսուլմանների մարգարեին ծաղրելն ատելության հանցանք չէ»: Ինչպես Իսրայելում հրեաների դեպքում է: Սակայն, ըստ Նիշանյանի, եթե մուսուլմանների կամ հերաներին ծաղրում են մի երկրում, որտեղ նրանք գտնվում են սպառնալիքի տակ, ապա դա արդեն ատելություն պարունակող հանցանք է»:
Հոդվածագիր Էյուփ Ջանը, պատասխանելով Նիշանյանի առաջ քաշած դիտարկմանը, նշել է, որ չի կիսում վերջինիս կարծիքը և համարում է խնդրահարույց, քանի որ արտահայտության կամ էլ գործողության որակը բնակչության քանակի հետ չի փոխվում:
«Քրդերը փոքրամասնություն լինելով հանդերձ, թուրքերին չեն կարող ծաղրել, նույն կերպ նաև թուրքերը: Կամ էլ որպես փոքրամասնություն` կոթոլիկները բողոքականների, մուսումանները Իսրայելում հրեաների սրբությունների վրա չեն կարող և չպետք է հարձակվեն: Մուհամմեդ մարգարեի նկատմամբ Նիշանյանի խոսքերը համարում եմ ստորացուցիչ, անարդար և անգամ անխիղճ: Սակայն Նիշանյանին 13.5 ամիս ազատազրկելը չի համապասխանում ՄԻԵԴ-ի որոշմանը»,- գրում է Էյուփ Ջանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |