Մշակութային10:58, 23 Մայիս 2013
Թուրքիա. Բանտի վերածված եկեղեցում բանտարկության էին դատապարտված նաև սրբապատկերները

Թուրքիայի
Քարաման քաղաքում գտնվող 400-ամյա պատմական եկեղեցին վերանորոգումից հետո
վերածվում է արվեստի կենտրոնի:
Քարամանի զբոսաշրջության ու մշակույթի
վարչության պետ Ջենգիզ Օրթանը թուրքական «Անադոլու» (AA) լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում
նշել է, որ եկեղեցին գտնվում է Քարամանի ամենահին թաղամասերից մեկում` Թափուջաքում: Այստեղ առաջին աշխարհամարտից
առաջ թուրքերի հետ միասին ապրել են նաև հայեր և հույներ: Թաղամասում կողք կողքի եղել են
եկեղեցի, մզկիթ, բաղնիք, թուրքերի, հայերի , հույների տներ:
Ըստ Օրթայի` ենթադրվում է, որ եկեղեցին կառուցվել է 1700-ականներին : Խաչաձև հատակագծով այդ
եկեղեցին տարիներ շարունակ օգտագործվել է, որպես բանտ:
Այդ տարիներին եկեղեցու ներսը ամբողջովին բետոնապատվել է: Եվ երբ 2007թ Քարամանի զբոսաշրջության ու մշակույթի վարչության
նախաձեռնությամբ եկեղեցում սկսել են վերանորոգման աշխատանքներ իրականացնել, բետոնի
տակից սկսել են դուրս գալ սրբապատկերները և նախշերը:
«Բանտարկյալների հետ միասին, կարծես
սրբապատկերները նույնպես բանտարկված են եղել», -ասում է Օրթան:
Ներկայումս եկեղեցին
ծառայում է, որպես արվեստի սրահ`ցուցահանդեսների, համերգների և այլ մշակութային
միջոցառումների համար:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։

Եկեղեցուն զուգահեռ վերանորոգվելու է հարակից տարածքում գտնվող և նախկինում ÇEK-ի կողմից շահագործված շենքը, որը ևս մշակութային կենտրոնի մի մասն է կազմելու:

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |