Միջազգային06:30, 23 Մայիս 2013
Սիրիայի հարցում ո՞վ է փոխել կարծիքը` Էրդողա՞նը, թե՞ Օբաման

Թուրքական «Յենի շաֆաք» թերթը տեղեկացնում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արդարություն
և զարգացում կուսակցության» կենտրոնական խորհրդի նիստի ժամանակ խոսել է մի շարք
հարցերի շուրջ և ներկայացրել է Վաշինգտոն կատարած այցելության մանրամասները:
Վարչապետը նշել է, որ նախագահ Օբամայի հետ հանդիպումից հետո ԱՄՆ-ը Սիրիայի հարցում
իր մոտեցումը փոխել է: 3 ժամ տևած հանդիպմանը, որին մասնակցել են նաև Թուրքիայի
արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, որոշում է
կայացվել օժանդակել Սիրիայի ընդդիմադիր ուժերին:
Ինչպես նաև նշվում է, որ կողմերը Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ «Սիրիան
առանց Ասադի» հարցի շուրջ համաձայնության են եկել:
Նշենք, որ թուրքական մամուլում ակտիվորեն քննարկվում է, որ Էրդողանը ԱՄՆ
այցելությունը ձախողեց` չկարողանալով Սիրիայի հարցում ցանկալի արդյունքի հասնել: Մասնավորպես,
Էրդողանը Սիրիայում թռիչքների համար
արգելված գոտու ստեղծման հարցում ԱՄՆ այցելությունից հետո հայտարարեց, որ այդ հարցում որոշման
իրավունքը պատկանում է ՄԱԿ Անվտանգության խորհրդին` այն պարագայում, երբ մինչև ԱՄՆ
այցը հայտարարում էր, թե ԱՄՆ-ի աջակցությամբ պետք է այն ստեղծել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |