Իրավական07:25, 24 Մայիս 2013
Թուրքիայի հետախուզության աշխատակիցները մեղադրվում են Դինիքի սպանության լուրը կոծկելու մեջ

Վերաքննիչ
դատարանը պարզել է, որ «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործում պետական
պաշտոնյաները փաստաթուղթ էին կեղծել սպանությունը կոծկելու համար, որի մասին
իմացել էին դեռ 6 ամիս առաջ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սաբահ»
պարբերականը:
Հրանտ Դինքի սպանության հետաքննությունը երկու զուգահեռ ուղղությամբ էր ընթանում:
Առաջինը Ստամբուլում` որպես հանցագործություն: Իսկ երկրորդը` կապված պետական
պաշտոնաների հետ, որոնք մեղադրվում էին անփութության մեջ: Այս գործի շրջանակներում
տվյալ ժամանակի Տրապիզոնի նահանգային ժանդարմերիա
հրամանատար, գնդապետ Ալի Օզի, հետախուզության բաժնի պետ կապիտան Մեթին Յըլդըզի,
նույն բաժնի աշխատակից ենթասպա Օկան Շիմշեկի, սերժանտներ Վեյսալ Շահինի և Օնդեր
Արազի նկատմամբ հարուցված գործի քննությունը ընթանում էր Տրապիզոնում: Դատարանը, չնայած
որ մեղադրյալները Ջոշքուն Իղջիի կողմից տեղեկացվել էին Հրանտ Դինքի սպանության
մասին, անհրաժեշտ քայլերը չկատարելու փաստարկով պաշտոնականը դիրքը շահագործած Օզին և Յըլդզին 6ական,
իսկ մյուս 3 վկաներին 4ական ամիս ազատազրկաման էր դատապարտել: Բողոքարկման հիման
վրա որոշումը քննող վերաքննիչ գլխավոր
դատախազությունը նշել է, որ Իղջին 6 ամիս առաջ տեղեկացրել էր Դինքի սպանության
մասին, որը իմացել էր գլխավոր մեղադրյալներից մեկից` Յասին Հայալից: Չնայած
սրան` մեղադրյալները սպառնացել էին ` ասելով. «Այս
մասին եթե պատմես, կյանքիդ անվտանգությունը սպառնալիքի տակ կդնես»: Ըստ գլխավոր
դատախազության` տեղեկատվության մասին Ժանդարմերիայի գլխավոր հրամանատարությանը
չտեղեկացրած մեղադրյալները Դինքի սպանությունից մեկ օր հետո` 2007թ. Հունվարի 20-ին իրականացնում
են ինֆորմացիայի հաղորդագրություն, կարծես թե տեղեկությունը նոր էին ստացել:
Գլխավոր դատախազությունը որոշմամբ մեղադրյալները «փաստաթղթերում կեղծիք» են կատարել,
ուստիև պահանջել է որպեսզի դատական գործընթացը իրականացնի ծանր հանցագործությունների դատարանը: Եթե
դատախազության որոշումը հաստատվի, ապա մեղադրյալները կդատապարտվեն 3-ից 8 տարվա
ազատազրկման:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |