Իրավական08:02, 25 Մայիս 2013
Ամերիկահայ փաստաբանները նոր դատական գործ են պատրաստում ընդդեմ Թուրքիայի

Ամերիկայի Միացյալ Նահագերի (ԱՄՆ)
Կալիֆորնիա նահանգում
ապահովագրական ընկերությունից հայերի` փոխհատուցում ստանալու դատական գործընթացը թույլատրող օրենքի շուրջ ԱՄՆ Գերագույն դատարանում
քննարկումեր են ընթանում: Վերոնշյալին անդրադարձել է նաև թուրքական «turkishny.com» կայքը, վերջինս նշում է, որ
դատավարական գործընթացում առաջիկա
ամիսներին նոր զարգացումեր են սպասվում: ԱՄՆ-ում բնակվող հայ փաստաբանները
Գերագույն դատարանի որոշումից հետո ապահովագրական փոխհատուցում ստանալուց
զատ, պատրաստվում են նաև պահանջատիրական
բնույթի դատական գործ հարուցել:
Կալիֆորնիա նահանգի 2000 թվականին ընդունված
օրենքը 1915-ին կոտորված հայերի ժառագներին ապահովագրական ընկերությունների դեմ
դատ հարուցելու հնարավորություն է տալիս: Երեք անգամ Կալիֆորնիայի Վճռաբեկ
դատարան բերված օրենքը 2012 թվականի
փետրվարին ընդունված որոշման համաձայն հայերին զրկեց դատավարության գործընթաց
սկսելու հնարավորությունից: ԱՄՆ Գերագույն դատարանը 2012 թվականի հոկտեմբերին
օրենքը սահմանփակող արգելքը հանեց:
Վերոնշյալ արքելքը չեզոքացնեոլւց հետո ամերիկահայ փաստաբանները Գերագույն
դատարանին սեփական կարծիքները ներառող մի փաթեթ հանձնեցին: Ամերիկահայ
փաստաբանները այն կարծիքին են, որ եթե ապահովագրական փոխհատուցում ստանալու
դատական գործը շահեն, ապա դա կնշանակի Հայոց ցեղասպանության ճանաչում: Նշվում է, որ անկախ արդյունքներից,
Ամերիկայի հայ փաստաբանները Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ
սկսելու են նոր դատավարություն՝ կապված
պահանջատիրության հարցերի հետ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |